19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեժիմը հարձակվում է․ Հրապարակ

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ խոսքի ազատությունը սահմանափակեցին, ապա որոշեցին, որ ցանկացած անձի կյանքն ու տեղաշարժերը, շփումներն ու կապերը պետք է բացահայտեն։ Հետո որոշեցին, որ մահացածներին չպետք է հերձեն։ Հետաքրքիր է, թե հաջորդիվ ինչ ուշագրավ մտքեր կծագեն իշխանությունների գլխում, ինչպես են նրանք պատկերացնում պանդեմիայի դեմ պայքարը։ Մի բան պարզ է, որ այն շատ լավ առիթ դարձավ իրենց վաղեմի նպատակներն իրականացնելու եւ հակառակորդների դեմ պայքարի ճանապարհին։ Իսկ ի՜նչ հիանալի առիթ է 2 տարի շարունակ իրենց «ցավեցրած» լրատվամիջոցներին պատժելու համար։

Ահա, վերցնենք «Հրապարակի» դեպքը։ Հեղափոխության շրջանում ընդդիմության պայքարը սրտացավորեն լուսաբանած «Հրապարակը» մայիսի 8-ից հետո, երբ պարզվեց՝ հեղափոխությունը հաղթանակել է, եւ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է, վերադարձավ բնականոն աշխատանքին։ Լրագրողները կարող են լինել ընդդիմության կողքին, բայց ո՛չ իշխանության։ Իշխանությունը միշտ իր թիկունքին պետք է զգա լրատվամիջոցների, հասարակության վերահսկող շնչառությունը։ Սակայն պարզվեց՝ երիտասարդ իշխանավորներն այլ տիպի լրագրություն են պատկերացնում՝ իրենց դիֆերամբներ ձոնող, իրենց սխալների վրա աչք փակող, նախկին իշխանություններին անվերջ քննադատող։ Եվ սկսվեց հակամարտությունը՝ որոշ լրատվամիջոցների եւ իշխանությունների միջեւ։ Ինչե՜ր չեն ձեռնարկել մեր դեմ այս 2 տարում։ Դատեր ու ֆեյսբուքյան արշավներ, կեղծ հերքումներ եւ ինֆորմացիա տրամադրելուց հրաժարվել։ Հիմա եկել է իշխանության «ոսկե դարը», երբ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ կարող են նաեւ ֆինանսական մեծ տուգանքներ դնել մեզ վրա։ Երեկ տեղեկացանք, որ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել մեր մի լուրի առիթով»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ