Հայկական հեղափոխության դասերի մասին

Հայաստանի թավշյա հեղափոխության փորձը կարող է օգտակար լինել այլ երկրների համար: Այս կարծիքին է ամերիկյան հնագույն շաբաթաթերթերից մեկը՝ The Nation-ը: «Հայաստանի «ապրիլյան հեղափոխության» կարեւորությունը» հոդվածում հեղինակն անդրադառնում է այն հանգամանքին, որ շատ վերլուծաբաններ առայժմ մինչև վերջ չեն հասկացել հեղափոխության նպատակը՝ փորձելով այն հակառուսական «Մայդան» որակել, մինչդեռ հեղափոխության կողմնորոշումը խիստ ներքին էր, իսկ պատճառներն էին գործազրկությունը, աղքատությունը, անհավասարությունը եւ այլն:

Պարբերականը անդրադառնում է նաև նրան, որ հայ ցուցարարների հաջողությունից ոգեւորվել էին Ալեքսեյ Նավալնին եւ Միխեիլ Սահակաշվիլին, ովքեր, ինչպես հայտնի է Պուտինի մոլի քննադատներից են: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի քաղաքացիական ակտիվիստներին նաեւ բարձր գնահատականի է արժանացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան:

Հեղինակի կարծիքով՝ շարժումը «Մայդանի» կամ հակապուտինական տեսանկյունից դիտարկելը խանգարում է օբյեկտիվ գնահատականին: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա դեռևս Խորհրդային Հայաստանից սկիզբ առնող բողոքի երկարատեւ ավանդույթի մի մասն է:

«Այն սկսվել է 1965 թ. Երեւանում, Ցեղասպանության 50-ամյա տարելիցի կապակցությամբ, ինչի հետեւանքով սովետական կառավարությունը կառուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը», - նշում է The Nation-ը:

Պարբերականը անդրադարձ է կատարում նաև 1988-91 թթ համաժողովրդական պայքարին, ինչպես նաև դրան հետևած բազմաթիվ բողոքի ալիքներին՝ մասնավորապես 1996, 2008 եւ 2013 թթ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ալիքներին և 2015 թ. Էլեկտրիկ Երևանին:

The Nation-ի հիմնական շեշտադրումը նրա վրա է, որ չնայած իր տեղական բնույթին, «ապրիլյան հեղափոխությունը» տարածաշրջանային եւ նույնիսկ գլոբալ նշանակություն ունի: Ըստ հեղինակի, հայկական բողոքի ակցիաներում առկա են դասեր, որոնք ոչ միայն Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար են, այլեւ բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի:

«Ի վերջո, այն դարաշրջանում, երբ ամերիկյան ժողովրդավարությունը աստիճանաբար խորտակվում է կորպորատիվ պլուտոկրատիայում, ի՞նչը կարող է ավելի լավ արձագանք լինել, քան մոբիլիզացումը կոռուպցիայի, օլիգարխիայի եւ ոչ թափանցիկ կառավարման դեմ», - հարցնում է The Nation-ը:

Անդրադառնալով հեղափոխության ներհայաստանյան նշանակությանը՝ պարբերականը գրում է, որ դրա ակնհայտ ձեռքբերումն այն է, որ հայ ժողովրդի մոտ այլեւս չկա հոռետեսության եւ պարտվողականության գերակշռող զգացում: Ընդհակառակը՝ առկա է հույսի եւ հզորացման միտում: Այդուհանդերձ, հեղինակի կարծիքով, էյֆորիան պետք է հավասարակշռված լինի իրատեսության առողջ չափաբաժնով:

«Այս պահը Հայաստանում իրական քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների համար լավ հնարավորություն է, սակայն փոփոխության համար ժողովրդի խանդավառությունն ու էներգիան անվերջ չեն՝ պահը պետք է պահպանվի: Հակառակ դեպքում, ապրիլյան հեղափոխության նշանակությունը կկորչի», - գրում է The Nation-ը:

Կարծես ի պատասխան The Nation-ի հոդվածի, իսկ իրականում դրանից լրիվ անկախ, ռուսաստանցի լրագրող, ընդդիմադիր Дождь հեռուստաընկերության հաղորդավար Կոնստանտին Էգերտը Deutsche Welle-ի ռուսական ծառայության կայքում հրապարակել է սեփական հոդվածը՝ «Ինչո՞ւ Ռուսաստանը (առայժմ) Հայաստան չէ»:

Դրանում լրագրողը փորձում է բացատրել, թե ինչու «համենայնդեպս տեսանելի ապագայում» Ռուսաստանում անհնար է իրականացնել այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

«Վախը, ցինիզմը եւ կայսերական սինդրոմը խանգարում են ռուսների մեծ մասին՝ իրենց ճակատագիրն իրենց ձեռքը վերցնել», - գրում է Էգերտը:

Նրա կարծիքով, Ռուսաստանի պես բազմազգ և բազմակրոն, 145 միլիոնանոց ժողովրդին շատ բարդ է միավորել քաղաքացիական համերաշխության գաղափարով: Երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում ապրող մարդկանց հետաքրքրող հարցերը ևս տարբեր են: Ռուսաստանցիները, ի տարբերություն հայերի, իրարից շատ տարբեր են և ապրում են չափազանց մեծ տարածության վրա: Էգերտի խոսքով, բացի հեռուստատեսությունից, այլ ընդհանուր մշակույթ այսօր Ռուսաստանում չկա: Իսկ հեռուստատեսությունը, ինչպես և այլ ԶԼՄ-ներն ու ռուսական համացանցի նշանակալի մասը, գտնվում է Կրեմլի ազդեցության տակ:

Կարևորագույն տարբերություններից է նաև քաղաքական դաշտի բնույթը: Ըստ Էգերտի, ԽՍՀՄ-ից հետո ողջ ընթացքում, ի տարբերություն Պետդումայի, Ազգային ժողովը շարունակում էր մնալ խորհրդարան:

«Իհարկե, այնտեղ էլ առկա են կոռուպցիան, կուլիսային գործարքները, սակայն այնտեղ դա հենց քաղաքական կյանքն է, այլ ոչ թե նախագահի աշխատակազմի հեղինակած ֆարսը», - գրում է Էգերտը:

Հաշվի առնելով Էգերտի մտահոգությունները և հետխորհրդային տարածքում, ինչպես նաև մեր տարածաշրջանում տիրող հասարակարգերը, պետք է փաստել, որ The Nation-ում արտահայտված կարծիքն առ այն, որ մեր հեղափոխությունը տարածաշրջանային եւ նույնիսկ գլոբալ նշանակություն ունի, ժամանակավրեպ է: Առայժմ վաղ է խոսել նաև ԱՄՆ-ում հայկական ճանապարհով կատարվելիք իշխանափոխության մասին, քանի որ այնտեղ, ինչպես արդեն նշվել էր, «ժողովրդավարությունը աստիճանաբար խորտակվում է կորպորատիվ պլուտոկրատիայում», իսկ կորպորացիաները շարժվում են պետական իշխանություններից տարբերվող տրամաբանությամբ: Հայկական հեղափոխության դասերը, այդուհանդերձ, կարող են օգտակար լինել մեծ երկրներում՝ տեղական բնույթի հարցեր բարձրաձայնելիս: Օրինակ, բեռնատարով փողոց փակել ընդդեմ կոմունալ վճարների բարձրացման, ինչպես դա  արեցին Նիժնի Նովգորոդի բնակիչները մայիսի 3-ին:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 5-ի համարում:

Տպել
6611 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին