Լիբանանահայ համայնքը ձգտում է դեպի Հայաստան. հայկական պատվիրակությունը Բեյրութում էր

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-21-ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանի Հանրապետությունում: Օրակարգը հագեցած էր. նախ՝ հանդիպում Լիբանանի նախագահ Միշել Աունի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Մուստաֆա Բըրիի, վարչապետ Սաադ Հարիրիի հետ, ապա՝ Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելեցին Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Հայկական պատվիրակությունը շրջայց կատարեց նաեւ Հայկազյան համալսարանում, եղավ Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանությունում:

Բոլոր հայերը Հայաստանի մաս են

Լիբանանյան այցի շրջանակում հանդիպում էր նախատեսված նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հարցուպատասխանի միջոցով անդրադարձ եղավ զանազան հարցերի՝ քաղաքական թեմաներից մինչեւ տնտեսական ու կրթական, ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու նպատակով հարկային քաղաքականության վերանայումից մինչեւ պետություն-եկեղեցի փոխհարաբերություններ ու դրանց տարանջատվածություն, ժողովրդի կամքով իշխանության գալու եւ նրա կամքի առկայության դեպքում նաեւ հեռանալու պատրաստակամության մասին:

«Այսօր մենք ունենք ժողովրդի վստահությունը: Երբ մենք հասնենք որոշակի ազատությունների, մարդկանց իրավունքների պաշտպանության եւ պահպանության, անկախ դատական համակարգ ստեղծենք, տնտեսական ու քաղաքական հաջողությունների հասնենք, ես ավարտված չեմ համարի հեղափոխության ու մեր առաքելությունը: Իմ եւ մեր քաղաքական թիմի ընկալմամբ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել, երբ ինչպես ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններով հասել ենք իշխանության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, այնպես էլ ժողովրդի կամարտահայտմամբ ի վիճակի լինենք հեռանալու: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով կարող է որոշում կայացնել: Երբ ժողովուրդը որոշի, որ մեր իշխանությունը պետք է հեռանա, մենք կընդունենք, դա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լիբանանահայերից առաջարկ հնչեց մեխանիզմ ստեղծել, որպեսզի ամեն մի հայ հնարավորություն ունենա թեկուզ ամսական մեկ դոլար փոխանցել հայրենիքին ու այդպիսով Հայաստանի մասը կազմելու զգացում ունենալ: Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ չի դադարում Հայաստանի մաս լինել՝ անկախ այն բանից՝ երբեւէ որեւէ նյութական աջակցություն փոխանցե՞լ է կամ ուզո՞ւմ է փոխանցել: Այդուհանդերձ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, նման հնարավորություն ստեղծելու ուղղությամբ ծրագրեր մշակվում են: Նաեւ նպատակ կա ունենալ էլեկտրոնային բաժանորդագրության միջոցով ավտոմատ փոխանցումներ կատարելու տարբերակ՝ հավելյալ բարդություններից խուսափելու համար, ինչպես նաեւ թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծել հնարավորություն, որպեսզի էլեկտրոնային տարբերակով կարելի լինի հետեւել հիմնադրամի դրամական մուտքերին ու ելքերին: Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ այսուհետ կարելի է վստահել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Աջակցությունը, այո, գաղափար է: Բոլորդ գիտեք՝ ինչ իրադարձություններ են եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ եւ նոր տնօրեն է նշանակվել: Ես մինչեւ այս պահը նման հայտարարություն անել չէի կարող եւ չեմ արել, բայց նաեւ այս առիթը օգտագործելով՝ ուզում եմ ասել, որ կոչ եմ անում բոլորին՝ վստահությամբ վերաբերվել այդ հիմնադրամին: Ես հիմա կարող եմ վստահաբար ասել, որ այո, մենք կարող ենք նաեւ պատասխանատվություն կրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեության համար: Ես ձեզ կոչ եմ անում, եթե որեւէ անվստահություն է եղել, փակել այդ էջը: Շատ կարեւոր է վստահության, հավաքականության, եղբայրության զգացումը: Դրամը այդտեղ էական չէ»:

Լիբանանում՝ 2 հայ նախարար կա, 6 պատգամավոր

Որքան հայ կա Լիբանանում, հստակ հայտնի չէ: Այդպիսի պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի: Այնտեղ նշվում էր մինչեւ 120 հազար թվի մասին: Լիբանանն, ի դեպ, միակ երկիրն է, որտեղ Սահմանադրությամբ ճանաչված են հայ համայնքն ու նրա քաղաքական իրավունքները: Այս երկրի 30 նախարարներից 2-ը ազգությամբ հայ են: Զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Ավետիս Կիտանյանը, որը ՀՅԴ անդամ է, իսկ անկուսակցական Ժան Հովասափյանը Կանանց իրավունքների հարցերով պետական նախարարն է: Լիբանանի Խորհրդարանի 128 պատգամավորներից 6-ը նույնպես հայեր են՝ 3-ը՝ ՀՅԴ ներկայացուցիչ, 3-ը՝ անկախ պատգամավոր:

Մերձավորարեւելյան այս երկրում գործող հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվելով՝ այժմ մոտավորապես 15-ն է: Հայ համայնքի փոքրացմանը զուգընթաց կրթական այդ հաստատությունների քանակն էլ նվազել է: Պատճառներից է նաեւ այն, որ լիբանանահայերը հնարավորության դեպքում նախընտրում են երեխաներին ուղարկել մասնավոր արաբական դպրոցներ: Այստեղ պետական դպրոցներն անվճար են, բայց կրթության որակը լիբանանահայերին չի բավարարում: Հայկական դպրոցները բոլորը վճարովի են, թեպետ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար զեղչեր կիրառվում են: Տարեկան վարձավճարն այստեղ 1.5 միլիոն լիրայից 6 միլիոն լիրա է կամ 1000-4000 դոլար: Արաբական մասնավոր դպրոցները շատ ավելի թանկ են, որտեղ սովորել նախընտրում են մեծահարուստ հայ ընտանիքների երեխաները:

Իսկ Բեյրութում գործող Հայկազյան համալսարանում հպարտությամբ են խոսում այստեղ տրամադրվող կրթության որակի մասին: Այս հաստատությունն, ի դեպ, պետական ճանաչում ունի, որտեղ հայերից բացի, կրթություն են ստանում նաեւ արաբներ: Ուսանողների թիվը մոտավորապես 700 է, տարեկան վարձաչափը՝ 6000-7000 հազար դոլար: Հայազգի երիտասարդները, որոնք եկել էին վարչապետին դիմավորելու եւ բիզնեսի ֆակուլտետում են սովորում, նկատում էին, որ հատկապես այս ուղղությամբ բուհը լավագույններից է ոչ միայն Լիբանանում, այլ նաեւ տարածաշրջանում:

Լիբանանահայերը ձգտում են Հայաստան

Մեզ հետ զրուցած լիբանահայերը, անկախ նրանից հարցազրույց տալիս էին թե հրաժարվում, կարոտով էին խոսում Հայաստանի մասին: Բոլորը խոսքները մեկ արած նույն բանն էին ասում՝ ցանկություն ունեն ի վերջո բնակություն հաստատել Հայաստանում: «Բոլորս մի օր պիտի գնանք ոչ թե շրջելու, այլ հաստատվելու»,- նկատեց տարեց մի տղամարդ: «Երբ որ ասում են բարով եկաք, երբ որ մի տեղ սպասում են, մարդիկ հաճախ են գնում»,- հավելեց նա: Բոլորը, սակայն մեկ այլ բան էլ էին ընդգծում. շատերին Հայաստան տեղափոխվելուց հետ է պահում աշխատանքի բացակայությունը: Թալին Կարապետյանը կարծիք հայտնեց, որ իր ճանաչած հայերի, թերեւս 90 տոկոսը փափագում են Հայաստանում ապրելու մասին, այդ թվում՝ կրտսեր որդին: 

«Տղաներս գնացին Հայաստան, շատ սիրեցին: Փոքր տղաս ուզում է այնտեղ հաստատվել, ավտոմեխանիկ է, բայց գործ պիտի գտնել, ինչպես պիտի ապրի: Միայն այդ խնդիրն է Հայաստանում»,- ասաց նա: Ու ինչքան էլ Լիբանանը հարազատ ու սիրելի է, այստեղի հայերը որոշակի օտարություն, միեւնույն է, զգում են. «Անշուշտ օտար է, փոքրիկ խնդիր, վեճ լինի, միշտ ասում են՝ ինչու ձեր երկիր չեք գնում»:

Հայաստան գալ առանց խնդրելու եւ լինել կարկինի պես

Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի ներկայացուցիչ, լիբանանահայ, Սեւ գոտիների հայկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, աշխարհի Կունգ Ֆու Տաի Նուի Ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի փոխանցմամբ, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում բնակության է տեղափոխվել լիբանանահայ չորս հարյուր ընտանիք: Հատկապես ակտիվություն է նկատվել թավշյա հեղափոխությունից հետո: Այժմ էլ, ըստ նրա, բազմաթիվ հայերի տներ վաճառքի են դրված: «Հայաստան տեղափոխվելու ցանկություն շատերն ունեն, բայց աշխատանք է պետք: Իսկ մեծահարուստները, եթե իրենց ապահովություն տանք, ասենք, որ փողդ չի կորչի, կգան, ներդրումներ էլ կանեն: Հուսամ սրանից հետո կդնեն եւ կշահեն: Ժամանակին մեծ հակաքարոզչություն կար: Որեւէ հայ գործարար, որը գալիս էր, տուժում էր, դուք էլ լավ գիտեք: Հիմա հույսերը կապում ենք մեր ազգի հետ, հեղափոխության հետ, փոփոխության հետ: Մի կտոր հայրենիք ունենք, տասը միլիոն հայ ենք, ինչու ավելի լավը չդարձնենք: Ես միշտ ասում եմ՝ ավելի լավը անենք, քանի կարող ենք, ավելի լավ գիտնականը ունենք, միլիարդները ունենք, խելքը ունենք, կամքը ունենք»,- կարծիք հայտնեց Կարո Քաբաբջյանը:

Նա կարծում է՝ ներդրումներ ապահովելու համար պետք է ազդեցիկ մարդկանց օրինակներ լինեն: «Պետք է հայտնի դեմքերը նախ իրենք գան այնտեղ, ինչպես ռազմաճակատում, եթե գեներալը գնա ճակատ՝ պայքարի, զինվորը կհետեւի, ազգը կհետեւի: Մեր ազգի փողատերերը, գիտնականները գան Հայաստան, հոսքը կշատանա»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը, որն ինքն էլ ժամանակին մի քանի միլիոն դոլարի ներդրում է արել:  

Ասաց, որ աշխարհի մարտարվեստի կենտրոններում 50 հազար աշակերտ ունի, ի դեպ, նաեւ Մոնթե Մելքոնյանի ուսուցիչն է, եւ 90-ականներից ի վեր բոլորին հորդորում է վերադառնալ Հայաստան: Բայց հիմա կարծում է, որ այլեւս չպետք է խնդրել. «Ես դեմ եմ, որ զուտ հայրենասիրական մղումով գան, մենք Հայաստանը այնքան լավ, այնքան դեմոկրատ երկիր պիտի դարձնենք, շահաբեր, մաքուր, որ մարդիկ ցանկություն ունենան գալ: Ես խնդրելուց է հոգնեցի, 20 տարի խնդրում եմ, բայց հիմա որ պայմանները տեսնում են, խնդրել պետք չէ, իրենք գալիս են»: Ի դեպ, նույն գաղափարն առաջ քաշեց նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ լիբանանահայերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ հայրենիքն ամեն դեպքում սիրելի է, բայց հետապնդվող նպատակն է Հայաստանը՝ որպես պետություն եւ որպես երկիր, հետաքրքիր եւ գրավիչ դարձել մեր հայրենակիցների համար:

Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանը, որն ապրում է միաժամանակ երեք երկրում՝ Լիբանանում, Արցախում եւ Հայաստանում, կարծում է, որ մեր ժողովուրդը կարկինի սկզբունքով պիտի առաջնորդվի ու ամրացնի Հայաստանը: «Կարկինի օրինակը պիտի ունենանք՝ սուր մասը խրված Հայաստանի հողի վրա, մյուսը թող շրջի աշխարհով՝ Հոնկոնգ, Չինաստան, Ամերիկա, եւ փողերը, գիտությունները բերեն հայրենիք»,- զուգահեռ անցկացնելով՝ ասաց նա:

Տպել
3996 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն