Միլզ. Դիտարկվում է Թրամփ-Փաշինյան հանդիպման հնարավորությունը
«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Թրամփի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորությունը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում»,-հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով, երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը տեղի ունենա:
«Բայց նաև հասկանալի է, որ և նախագահ Թրամփի, և Փաշինյանի օրակարագը խիստ հագեցած է, և հիմա փորձում են գտնել պատուհան: Այս պահի դրությամբ հանդիպման մասին որևէ որոշում կայացված չէ»,-ասաց դեսպանը:
Դեսպանը նշել է , որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանությունը գոհ է երկկողմ շփումներից ու հանդիպումներից:
«Երկկողմ շփումների բավականին բարձր մակարդակ կա»,-ասաց նա: