1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել են 27,1 տոկոսով

Անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 
ավելացել են 27,1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Երևանում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.9 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10.9 տոկոսով:

Մարզերի քաղաքներում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.1 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]