Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Երեւանի «Դինամո» մարզադահլիճում (տեսանյութ)

Սպորտ
sport-taekvondo-4.10.

Թաեքվոնդոյի Հայաստանի ֆեդերացիան այսօր Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ընտրական մրցաշար անցկացրեց, որի արդյունքներով կկազմավորվի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը, որը նոյեմբերին պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Մրցումներին մասնակցում էին 2018թ մեծահասակների եւ երիտասարդների Հայաստանի առաջնությունների մրցանակակիրները: Սակայն,  թաեքվոնդոյի Արցախի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը լրագրողներին հայտնեց, որ իր սաներից մի քանիսին թույլ չեն տվել մասնակցելու մրցաշարին՝ պատճառաբանելով, որ նրանք չեն համապատասխանում պահանջներին: Սակայն տեղում բողոքի ակցիա կազմակերպած մարզիկների ծնողների եւ լրագրողների հարցադրումներից հետո մրցումների կազմակերպիչները մեկ հոգու թույլ տվեցին, իսկ ահա Հայաստանի բազմակի չեմպիոն Սուրեն Այդինյանին թույլ չտվեցին, քանի որ նրա անձնական քաշը 3 կիլոգարմով շատ էր: «Ես այժմ ծառայում եմ բանակում եւ հնարավորություն չունեմ մարզվելու եւ իմ քաշը պահպանելու: Ինձ պետք էր նախապես կանչեին, որպեսզի մարզումներ անցկացնեի եւ մարզավիճակ ձեռք բերեի, սակայն ֆեդերացիան դա չի արել եւ ես այժմ հայտնվել եմ փաստի առջեւ: Եթե այսպես շարունակվի, ապա շատ մարզիկներ կհիասթափվեն եւ ժամանակից շուտ կավարտեն ելույթները», - «Ա1+»-ին հայտնեց մարզիկը: Ավաղ, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ ակցիայի մասնակցիները լեզվակռվի բռնվեցին մրցումներից առաջ, եւ այն որոշ ժամանակով հետաձգվեց: Այդ միջադեպից պարզ երեւում է, որ հայկական թաեքվոնդոյում այժմ կան բազմաթիվ խնդիրներ: