441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Քանդել և պահպանել. Մարությանը մեկնաբանել է օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումն ու Արամի 23–ի շինության փլուզումը

09:25
16 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է երևանցիների շրջանում մեծ արձագանք ստացած երկու կարևոր թեմա։ 

Մարությանը մասնավորապես անդրադարձել է Արամի փողոցում գտնվող հին շենքի մասնակի փլուզմանը, որտեղ տեղակայված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը, ինչպես նաև Օպերայի հարակից տարածքում հայտնի սրճարաններն ապամոնտաժմանը։

Մանկական ֆիլհարմոնիայի ճակատագրի մասին 

Հունվարի 11–ի երեկոյան փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող շենքի արտաքին պատի և առաստաղի մի մասը։ Այդ շենքում էր տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։ Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Արամի 23-ի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ»։ Նրա խոսքով, շուրջ 3 ամիս Արամի 23-ի վերաբերյալ խոսակցություններ են գնում, թե ինչպես անենք, որ վթարային վիճակում գտնվող կառույցի առանձնապես հպվող պատը կարողանանք շինարարական հրապարակին միացնել:  

Մարությանը նախօրեին կազմակերպված ճեպազրույցի ժամանակ խոստացավ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի մնացած մասը։

«Այս շինության նկատմամբ քաղաքապետարանի լիազորությունները տարածվում են այն շրջանակներում, ինչ քաղաքի մնացած շինությունների նկատմամբ։ Այսինքն, մենք պարտավոր ենք հոգ տանել Երևանի ողջ բնակֆոնդի մասին։ Ավելին, մենք այլ լիազորություններ չունենք», – ասել է նա։

Միաժամանակ, Մարությանն ընդգծել է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքը, որը ներկայացնում է պատմամշակութային արժեք, գտնվում է նրա սեփականատիրոջ իրավասության և Մշակույթի նախարարության լիազորությունների ներքո։ 

«Ըստ օրենքի, պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շինությունների պահպանությունը, ինչպես նաև նրանց հետ կապված այլ հարցերը կարգավորվում են նրանց սեփականատերերի կողմից։ Իսկ այդ ամենին հետևում է Մշակույթի նախարարությունը», – պարզաբանեց Մարությանը։

Նրա խոսքով, երկար տարիներ հուշարձանն ունեցել է երկու սեփականատեր («Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ–ն և Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հասարակական ոչ կոմերցիոն կազմակերպությունը), որոնք պետք է հոգ տանեին շինության պահպանության մասին։ Միաժամանակ արդեն մի քանի ամիս է` հասարակական ոչ կոմերցիոն կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելու համար արդեն ստացել է վայր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ երաժշտական դպրոցներում, և Արամի 23–ում գտնվող շենքի լիիրավ սեփականատերն է դարձել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։

«Այսպիսով, շինությունն արդեն մի քանի ամիս է քաղաքապետարանի սեփականությունը չէ։ Սակայն մենք շարունակել ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը մեր լիազորությունների շրջանակում հուշարձանի պահպանության համար» – ընդգծել է Մարությանը։

Ինչպես նշել է Երևանի քաղաքապետը, մասնավորապես քաղաքապետարանը բանակցություններ է վարել սեփականատիրոջ և կառուցապատողի հետ, քննարկել է պատերի ամրացման նախագիծը, սակայն կողմերի միջև ձեռք չի բերվել կոնսենսուս։

Քաղաքապետը դժվարացել է նշել շինության ամրացման կոնկրետ ժամկետները, քանի որ դա կրկին կախված չէ քաղաքային իշխանություններից։ 

Միաժամանակ Մարությանը հայտարարել է, որ մտադիր է իրավական շրջանակներում պարզել այն հանգամանքները, որոնք դարձել են հուշարձանի մասնակի փլուզման պատճառ։

«Նախկին իշխանությունները շինարարության թույլտվություն են տվել, և դատախազությունը հիմա պարզում է, թե ինչ հիմքով է տրվել թույլտվությունը և, արդյոք, խախտվե՞լ են շինարարական նորմերը։ Այս դեպքը չի դառնա նախադեպ. այսուհետ մենք կանենք հնարավոր ամեն ինչ` քաղաքի զարգացման և հուշարձանների պահպանման համար», – հայտարարել է Մարությանը։

Օպերայի հարակից հայտնի սրճարանների ապամոնտաժումը

Մարությանը նշել է, որ օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման որոշումը վերջնական է։

«Ազատության հրապարակի մոտակայքի հողատարածքներում գործող մի շարք սրճարանների ապամոնտաժման որոշումը վերջնական է և ենթակա չէ վերանայման»,  – ասել է նա երեքշաբթի լրագրողներին։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից, քանի որ քաղաքապետարանը մտադիր է կանաչապատել դրանք:

«Սրճարանների սեփականատարերն, իհարկե, ունեն պահանջներ, սակայն ես պարտավոր չեմ ուսումնասիրել գործարարների բոլոր խնդիրները», – հայտարարել է Մարությանը։ 

Նրա խոսքով, նա պարտավոր է միայն ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնք կարգավորում են քաղաքապետարանի և այդ սրճարանների սեփականատերերի փոխհարաբերությունները։ Միաժամանակ քաղաքապետն ընդգծել է, որ սրճարանների ապամոնտաժման ողջ գործընթացն իրականացվելու է օրենքին համապատասխան։

Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ։

Քաղաքապետարանից նշում են, որ քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, և նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը