Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառավարությունում որոշակի գործընթացներ են․ Վանեցյանի հրաժարականը հետևա՞նք, թե՞ պատճառ

«Կարծում եմ՝ սա նշան է, որ կառավարությունում գնում են որոշակի գործընթացներ, որոնք ունեն խորքային խնդիրներ: Եվ սա ոչ թե հետևանք էր, այլ պատճառներից մեկն էր, որովհետև կա երկու տարբերակ. կա՛մ կոմպետենտության խնդիր կա, որը, կարծում եմ, նոր չէր, որ պետք է բացահայտվեր, կա՛մ կարող էր լինել քաղաքական կուրսին ոչ համահունչ լինելու խնդիր: Բայց այն, որ վերջին շրջանում կան բավականին իրարամերժ գործընթացներ և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարության շրջանակներում՝ դա բոլորի համար էլ ակնհայտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդությունը ստորագրելու վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցությունը մեկ հարցի շուրջ ունենում է երեք-չորս դիրքորոշում. «Խոսքն այն մասին չէ, որ բոլորը պետք է միաձայն կողմ լինեն վարչապետի կողմից արտահայտված դիրքորոշման, սակայն կա կոնսենսուս, որ պետք է դուրս չգա խմբակցության շրջանակներից: Նույնը կա նաև կառավարությունում: Իրականում խնդիրը չհստակեցված տեսլականն է: Պետությունը չունի տեսլական, չի կարողանում գտնել պատասխանատվության օղակը, որ ինքը կրի պատասխանատվություն»:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ դեռևս ոչ մեկը չի սահմանել, թե ինչ է հեղափոխության արժեք. «Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը դեռևս ժողովրդավարության արժեք չեն: Մենք մինչև այսօր չենք կարողանում բռնել իշխանության թելը, չենք կարողանում գիտակցել՝ որն է իշխանությունը, որոնք են մեր լիազորությունները, ինչ պետք է անենք, երբ պետք է անենք և ում միջոցով պետք է անենք»:

Մեր զրուցակցի խոսքով՝ կա մեկ ելք, որը մենք ունենք հանրապետությունում և կոչվում է «բալագանի ոգի». «Այդ բալագանի ոգին հենց այս իրավիճակի համար է, երբ մարդը հինը լքում է, բայց չի որդեգրում նորը: Այդ միջանկյալ հատվածում լինում է բալագանի ոգի: Դա արտահայտվում է 3 կերպ՝ մշակույթը լինում է նյարդային, իրավունքը՝ էլաստիկ, իսկ կրոնը՝ սենտիմենտալ: Մեր հանրապետությունում այս 3 գործոնները գրեթե 100 տոկոսով առկա են»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում