«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Արդեն երկու օր է՝ բուռն քննադատության առիթ է դարձել «Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանի «ազգային հագուստ» ցուցադրության ժամանակ կրած զգեստն ու գլխի հարդարանքը:

«Միսս տիեզերք 2019» մրցույցը կայացել է դեկտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ում: 21-ամյա Դայանա Դավթյանը լավագույն 20-յակում տեղ չի զբաղեցրել: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը դժգոհում են, որ մրցույթի պաշտոնական էջում եւս ծաղրել են աղջկա հագուստը: Որոշներ մարդիկ էլ գրում են, որ եթե իրենց դիմեին, ապա հայկական տարազի համադրությամբ շատ գեղեցիկ հագուստ կարող էին տրամադրել:

«Միսս Արմենիա» համայհայկական մշակութային հիմնադրամի ղեկավար, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել մեր ազգային տարազը: Նա չի կարողացել հաղթահարել մրցակցությունը:

Լուսանկարում՝ Գոհար Հարությունյան

«Ես դժգոհ եմ մեր մասնակցի մոտեցման ձեւից: Այստեղ այլ խնդիր է եղել. տեսնելով այլ երկրների գունավոր եւ պսպղուն զգսետները՝ մեր մասնակիցը իր հագուստը չի հավանել, որը նախապես բոլոր դետալներով համաձայնեցված է եղել իր հետ: Եթե նա պրոֆեսիոնալ մոդել լիներ, պետք է իրեն այսպես դրսեւորեր՝ սա է մեր տարազը եւ այն ամենալավն է: Մենք ավելի շատ իր մատուցման ձեւի ու ժպիտի պատճառով ունեցանք վատ ելույթ, քան հագուստի»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Նա նկատեց, որ «Միսս տիեզերք»-ում հստակ ազգային տարազներ չեն ցուցադրվում: Մրցույթի մասնակից երկրներն արդեն 68 տարուց ավելի է՝ ներկայանում են եւ չեն կարող ամեն տարի նույն տարազները ցուցադրել: Ընտրում են ինչ-որ սիմվոլիկա եւ ժամանակակից լուծումներով մատուցում:

«Միսս տիեզերք 2019»-ում այլ երկրների ցուցադրած ազգային հագուստներից մեկը

Գոհար Հարությունյանը նկատեց, որ մյուս երկրներում մրցույթի մասնակից մոդելի հագուստի դիզայները լինելու համար մրցակցություն ու թեժ պայքար է գնում, իսկ Հայաստանում այդպիսի մասնագետ գտնելը մեծ բարդություն է: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ նման մրցույթները պետական մակարդակով պետք է աջակցություն ստանան: Նշեց, որ ինքը միայնակ է ամեն ինչ կազմակերպել եւ բավականին մեծ դժվարությունների միջով անցել:

«Մի քանի մերժում ստանալուց հետո ես հազիվ եմ դիզայներ գտել: Այստեղ մենք խորքային խնդիրներ ունենք, կուզենայի, որ մեր հանրությունը նախքան քննադատելը մի բանով աջակցեր: Կյանքում այդքան մերժում չէի ստացել, որքան այս վերջին երեք տարում: Մենք հիմնադրամ ենք, շահույթ չենք հետապնդում, բայց ամեն կերպ ձգտում ենք մրցույթներին մասնակցել: Սա բիզնես չէ, սա երկրի շահերից բխող մրցույթ է: Ես տեսա, որ մարդիկ կային, որոնք բորբոքել են, թե էլի խայտառակ եղանք աշխարհով մեկ եւ այլն: Մենք հարձակումների համար չենք անում, եթե ժողովուրդը դժգոհ է, թող մի բանով աջակցի»,- ասաց նա:

Գոհար Հարությունյանը կոչ արեց, որ եթե երկիր ենք ներկայացնում եւ կան տարազագետներ ու հասկացողներ, թող աջակցեն, այլ ոչ թե սպասեն անհաջող ելույթի կամ վրիպակի, որպեսզի հարձակում գործեն:

Քննադատության առիթ դարձած ազգային հագուստի եւ Դայանա Դավթյանի կրած գլխի հարդարանքի մասին նաեւ մեկնաբանեց Հայաստանը ներկայացրած մոդելի եւ հենց այդ հագուստի դիզայներ Վերա Մխիթարյանը:

Նա նշեց, որ Ազգային գրադարանից է օգտվել եւ հին ավանդական հագուստի հետ է համադրել Դայանայի զգեստը: Արարատյան հովտի Երեւան տարազախմբի տարբերակներից է ընտրել մոդելի հագուստի դիզայնը: «Երեւանցի կնոջ» տարազատեսակում օգտագործվում են կարմիր, կապույտ եւ կանաչ գույները: Դիզայները նկատեց, որ ընտրել են կապույտը, քանի որ դա աղջկա դիմագծերին ավելի է սազել: «Միայն Երեւանի տարազախումբն է թույլ տալիս, որ զգեստը բազմաշերտ լինի, մնացած տարազատեսակում մենք ունենք մի քանի շերտ: Հագուստը պետք է լիներ եւ բեմական, եւ ժամանակակից, դրա համար օգտագործվել է բազմաշերտությունը, իսկ ժամանակակից լինելու առումով օգտագործվելը է շորի բացվածքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է մոդելի գոտուն, ապա հնում զգեստի վրայից կապած գոտին օգտագործվել է կնոջ կարգավիճակը որոշելու համար՝ ամուսնացած է, թե չէ, եւ ինչ սոցիալական խավից է, իսկ թեւնոցը որպես պաշտպանություն եւ ուժ: Մոդելի գլխի հարդարանքը՝ կոպին ընտրվել է, քանի որ նախկինում հարսները կրել են դա: Կոպին քայլելու ժամանակ ձայներ է արձակում, որն էլ չար ուժերից վանելու խորհրդանիշ ունի: «Հագուստի վրա պետք է նաեւ դաշույն կախված լիներ, որով ցույց կտայինք, որ այսօր զենքը մենք ի նշան խաղաղության ենք օգտագործում, բայց քանի որ երկրից երկիր տեղափոխվելու խնդիր ունեինք՝ սառը զենք կընկալվեր, ուստի հանեցինք»,- ասաց դիզայները:

Դայանա Դավթյանի կրած արծաթյա զարդերն ու գլխի կոպին տրամադրել է երգչուհի Սիրուշոն իր «Պռեգոմեշ» հավաքածուից: «Նրանց հավաքածուն ազգայինին շատ մոտիկ էր, իսկ նորը պատրաստելու կամ գտնելու ժամանակ չկար: Սիրուշոն մեծ սիրով աջակցեց մեզ»,- ասաց Վերա Մխիթարյանը:

Նշենք, որ «Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ սեւամորթ Զոզիբինի Թունզին: 26-ամյա գեղեցկուհին ընդգծել է, որ ժամանակն է դադարել իր նման մաշկի գույն ունեցող աղջիկներին գեղեցիկ չհամարել:

«Միսս տիեզերք 2019» մրցույթին Հայաստանը մասնակցում էր երկրոդ անգամ:Մեր երկիրը ներկայացնող Դայանան ավելի վաղ հայտնել էր, որ «Միսս Տիեզերք»-ին մասնակցելը մանկության երազաք է եղել իր համար:

Տպել
6145 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված