Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանը խթանող նախաձեռնությունների՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը, պաշտպա-նության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթաց-ներում կանանց մասնակցության խթանման, պաշտպանության համակարգում կանանց իրա-վունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորման և դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման և այլ ուղղություններով:
Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: