Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

«Քոչարյան, հուպ տուր». թե ինչպես է երկրորդ նախագահը խլացնում հասարակության ձայնը

Ռոբերտ Քոչարյանը դարձյալ լրահոսի «հերոսն» է՝ անուղղակիորեն օրակարգ թելադրելով Հայաստանի ներքաղաքական կյանքին, դառնալով հասարակական լարվածության առիթ։ Չգիտենք՝ Վերաքննիչ դատարանում քանի օր կշարունակվի Քոչարյանի ու մյուսների գործով բերված բողոքի քննությունը, սակայն դատական առաջին նիստը բացահայտում է այն քաղաքական, իրավական համատեքստը, որն ուղեկցելու է այս գործընթացին։

Գրեթե վստահաբար՝ Վերաքննիչ դատարանում մեկնարկած գործընթացի ընթացքում ավելի մեծանալու է հասարակության անվստահությունն արդարադատության նկատմամբ։ Քոչարյանի թիմը երեկ որդեգրել էր մի մարտավարություն, որը գործընթացը տանելու է իրավական փակուղի, համենայնդեպս՝ տարբեր միջնորդություններով փորձ էր արվում երկարաձգել դատավարության ընթացքը, հնարավորինս անլրջացնել գործընթացը։ Դատական համակարգն իրեն ադեկվատ չի պահում, և այս հարցում հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է, որն անթույլատրելիորեն ուշացրել է դատական ռեֆորմը ու հիմա կանգնած է, ըստ էության, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հրամայականի առաջ։

Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ նախաքննության մարմինն անշուշտ իդեալական չի աշխատել, սակայն արել է ահռելի ծավալի աշխատանք, բայց գործը դատարանում համառորեն ու հետևողականորեն քննության չի առնվում բովանդակային հարթության վրա։ Երկրորդ նախագահի պաշտպանական թիմին հաջողվել է գործընթացը խցանել՝ դատական տարբեր մարմիններում քննության առարկա դարձնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի ու առհասարակ՝ գործի սահմանադրականության քննարկումները։ Իշխանությունը դատական ռեֆորմի մասին պետք է մտածեր շատ ավելի վաղ, քանի դեռ Քոչարյանի ու մյուսների գործը դատարան չէր մտել, հակառակ պարագայում ստացվում է, որ նախաքննության կատարած աշխատանքը կարող է գետնին հավասարվել դատական համակարգի «ջանքերով»։

Հիմա իշխանությունները հայտնվել են աննախանձելի վիճակում։ Եթե Քոչարյանի գործի դատական քննությունը թողնվի ինքնահոսի, շատ մեծ է հավանականությունը, որ դատական այսօրվա համակարգը ոչ միայն հանցակազմ չտեսնի երկրորդ նախագահի գործողություններում, այլև գնա նրա «արդարացման» ու «հերոսացման» ճանապարհով։ Բոլոր միտումները խոսում են այս ընթացքի մասին, ու պետք չէ կույր ձևանալ՝ չտեսնելու համար այս ակնհայտ իրողությունները։ Թե ինչ հետևանքների կբերի այս սցենարը՝ նույնիսկ անիմաստ է բացատրելը։

Իհարկե, Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատազրկելու հարցում գոյություն ունի հասարակության աննախադեպ կոնսենսուս, սակայն իշխանությունները չեն կարող բացահայտորեն գործի դնել նաև, այսպես կոչված, «փողոցային» արդարադատության գործիքը, որովհետև դա, մեծ հաշվով, իր մեջ ռիսկեր է պարունակում։ Քոչարյանի թիմը հետևողականորեն գնալու է Եվրոպական դատարան ու խոշորացույցով հետևում է բոլոր այն փաստերին, որոնք կարող են դատարանի վրա ճնշման տպավորություն թողնել։

Վեթինգն ու անցումային արդարադատության գործիքներն իհարկե կարող են իրավիճակը դուրս բերել փակուղուց, սակայն այս պարագայում էլ խնդիրներ կան, որովհետև դրանք ավելի արդյունավետ կարող էին լինել, եթե ռեֆորմն իրականացված լիներ մինչև դատավարությունը։ Հիմա կարող է տպավորություն ստեղծվել, որ դա արվում է մեկ քրեական գործի համար կամ Քոչարյանին պատժելու նպատակով։ Դա ինչ իրավական ու քաղաքական հետևանքների կարող է բերել՝ այնքան էլ կանխատեսելի չէ, բացի այդ՝ Քոչարյանի դատական գործընթացը սկսվել է, սակայն դատական ռեֆորմի մասին խոսակցությունները դեռ գտնվում են սաղմնային վիճակում։

Սակայն ամենամտահոգիչը դատական գործընթացին ուղեկցող համատեքստն է։ Հասարակության լուսանցքում հայտնված Քոչարյանը կարողացել է հավաքագրել «վարձկանների», ովքեր դատարանների մուտքերի մոտ իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են «քաղաքացիական բախումներ», որոնք կոչված են ապակայունացնելու Հայաստանի ներքաղաքական կյանքը կամ ստեղծելու կեղծ օրակարգեր։

Քոչարյանն իր կառավարման տասը տարիների ընթացքում խլացրել է ընդդիմադիր ձայները՝ ռեպրեսիաներով, ընդդիմադիրների ձերբակալելով, խոշտանգելով, անգամ ֆիզիկապես վերացնելով։ Այսօր նրա փոքրաթիվ կողմնակիցները հնչեցնում են «Քոչարյան, հուպ տուր» կարգախոսը՝ ակամայից բացահայտելով, որ իրենց պայքարի թիրախը հետհեղափոխական իրողություններն են, այն քաղաքական ու ինստիտուցիոնալ ձեռքբերումները, որ ունեցել ենք անցած մեկ տարում։ Քոչարյանն ու նրա արտաքին հովանավորները հասկացել են, որ հեղափոխության համակարգը հեղհեղուկ է, ու փորձում են լայն ճակատով գրոհ ձեռնարկել Հայաստանի, նրա ինքնիշխանության դեմ։ «Քոչարյան, հուպ տուր»-ը հենց այդ դավադիր ծրագրի կարգախոսն է։ Ի դեպ, դատարանների մոտ հավաքված Քոչարյանի կողմնակիցները նույնպես խլացնում են ցանկացած այլակարծություն։ Եթե Քոչարյանն իր իշխանության տարիներին կրակում էր ու բանտարկում, ապա նրա աջակիցները մարդկանց լռեցնում են վուվուզելների աղմուկով։

Մեկ տարի շարունակ զգուշացնում էինք, որ անհրաժեշտ է դուրս գալ «հեղափոխության» ու «հակահեղափոխության», «սևերի» ու «սպիտակների» հակադրության վտանգավոր տեղապտույտից, որը ներքաղաքական օրակարգը տանում է անցյալի փակուղի՝ սպանելով զարգացման սաղմերը։ Իշխանությունները համառորեն չէին լսում՝ ապավինելով քաղաքական կոմֆորտի կարճաժամկետ էյֆորիային, ու այսօր ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական վակուումը լցվում է ակնհայտ դավադիր ծրագրերով, որովհետև «սևերը» կոնսոլիդացվում են՝ «սպիտակների» քաղաքական ու ինստիտուցիոնալ թուլությունը տեսնելով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում