Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդրեք ձեր ամուսնուն կոչումներ տալ. Կոբզոնը՝ Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)

Մշակույթ
Untitled7-1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն այսօր մամլո ասուլիս է տվել: Արտիստը տեղեկացրել է լրագրողներին, որ Ռիտա Սարգսյանին հորդորել է խնդրել Սերժ Սարգսյանին՝ կոչումներ տալ արտիստներին: «Կոչումը ոչ մի նյութական բան չի տալիս արտիստին, խորհրդանշական գնահատում է՝ բարեկամների, երկրպագուների համար։ Իհարկե, ես ՀՀ նախագահին դիմել եմ այդ հարցով, ավելի ճիշտ՝ առաջին տիկնոջը, նա միշտ տաղանդավորների կողքին է, նա էլ է դիմում նախագահին։ Երբ ես նրան ասում եմ՝ ձեզ դու՞ր է գալիս այս արտիստը, նա դրական է պատասխանում, ես ասում եմ՝ խնդրեք ձեր ամուսնուն նրան կոչում տալ։ Ես այնքան եմ խնդրել, կարող եմ էլի խնդրել»,- ասել է ԽՍՀՄ արտիստը: Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Միասին» խորագրով բարեգործական համերգ մասնակցությամբ՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կաբզոնի, որը կկատարի բացառապես հայ կոմպոզիտորների գործեր։ «Հայ կոմպոզիտորները, որոնք հիանալի երգեր ունեն գրած, երգեր, որ երգում են աշխարհում, անգամ չիմանալով, որ սա հայ կոմպոզիտորի գործ է։,- ասաց նա։ Օրինակ Թուխմանովի մասին, ով «Հաղթանակի օրը» նշանավոր երգի հեղինակն է, նրա հայրը հայ էր։ «Ալեքսանդր Դոլուխանյանը՝ առաջին հայ կոմպոզիտորն էր, որի հետ համագործակցել եմ, այնուհետև համագործակցել եմ Հեքիմյանի, Ժան Տատլյանի, էլ չեմ խոսում Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի մասին։ Նրանք բոլորն էլ հայ կոմպոզիտորներ են և դուք պետք է միշտ սա հիշեք և հպարտանաք»- ասաց Իոսիֆ Կոբզոնը։