Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Օդի աղտոտման հետեւանքով թուլացել է մարդը, ու COVID-19-ի հարուցած հիվանդությունն առավել ծանր է ընթանում, մյուս կողմից էլ հիվանդության տարածումը կանխարգելելու համար մտցված արգելքները հիմա մաքրում են օդը: Այս մասին հետազոտություն է հրապարակել National Geographic կայքը:

Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով՝ օգտվելով երկրագնդի տկարություններից. հավաստում են էկոլոգները: Այս վարակը տապալում է երկրների առողջապահական համակարգերը, ծայրահեղ սրում սոցիալական անհավասարությունը: Սակայն առավել խճճված են վարակի եւ աղտոտված օդի՝ տասնամյակներով անտեսված խնդրի փոխհարաբերությունները: Օդի աղտոտվածությունն ահագնացրել է համավարակը, բայցեւ հենց այս համավարակի արդյունքում էլ «ժամանակավորապես» մաքրվել է երկինքը: 

Այս շաբաթ ներկայացվեցին ապացույցներ, որ կեղտոտ օդը COVID-19-ն ավելի մահացու է դարձնում, եւ այդ լուրը չզարմացրեց օդի աղտոտվածության մասին տեղյակ մարդկանց. սակայն, ըստ փորձագետների, իրականում, ցնցող էին այդ ազդեցության մասշտաբները: Ուսումնասիրությունը (այն դեռ պիտի մասնագիտական առավել մանրամասն քննության ենթարկվի) պարզել էր, որ PM2.5 կոչվող փոքրիկ աղտոտող մասնիկները, որոնք «շնչում էինք» տարիներ շարունակ, կտրուկ բարձրացնում են նոր կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը:

Հարվարդի համալսարանի Չանի հանրային առողջության դպրոցի հետազոտողները ԱՄՆ-ի մոտ 3000 շրջանում (որ ներառում է ԱՄՆ բնակչության 98 տոկոսը) դիտարկել են PM2.5 մասնիկների եւ COVID-19 մահացության ցուցանիշների տվյալները, եւ արձանագրել, որ 1քմ-ում PM2.5-ի 1 միկրոգրամով ավելի լինելը կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձրացնում է 15 տոկոսով:

«Եթե դուք, վարակված լինելով նոր կորոնավիրուսով, աղտոտված օդ եք շնչում, կարծես կրակի վրա բենզին եք լցնում»,- ասել է Հարվարդի կենսաբազմազանության պրոֆեսոր եւ այս հետազոտության ավագ համահեղինակ Ֆրանչեսկա Դոմինիչին:

Խնդիրն այն է, որ միկրոմասնիկները թափանցում են շնչառական համակարգի բոլոր անկյունները՝ նպաստելով հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների, շնչառության խնդիրների եւ շաքարախտի առաջացմանն ու զարգացմանը, իսկ դրանք կորոնավիրուսով հիվանդների մոտ հանգեցնում են բարդությունների: Մասնիկները նաեւ թուլացնում են իմունային համակարգը եւ մեծացնում COVID-19-ով վարակվելու հավանականությունը:

Դոմինիչին եւ նրա գործընկերները, որպես օրինակ՝ ներկայացրել են համավարակի ներկայիս էպիկենտրոն Մանհեթենը: Այնտեղ գրանցվել է մահվան 1904 դեպք: Հետազոտողները փաստել են, որ եթե մասնիկների մակարդակը միջինից ընդամենը մեկ միավոր ցածր լիներ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապա վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակակիրներից մոտ 250-ին հնարավոր կլիներ փրկել:

Մարդիկ այնքան են սովորել աղտոտվածությանը, որ այլեւս չեն էլ գիտակցում. «Իրականում ինչ հաճելի է մաքուր օդը: Կարծում եք` կարո՞ղ ենք դա պահպանել,- ասել է «Մաքուր օդ» իրավաբանական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սիմոն Բիրքեթը:- Հիմա իրական հնարավորություն կա, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, շունչ քաշեն եւ մտածեն՝ ինչպե՞ս է իմ ասթման այս օրերին»:

Օդի աղտոտվածության քարտեզները պարզ են դարձնում, թե ինչ էական փոփոխություն է գրանցվել աշխարհում հունվարից մինչ մարտ: Էապես նվազել է ազոտի դիոքսիդի արտանետումը:

Առավել ակնհայտ է եղել այդ ազդեցությունը Չինաստանում, ուր «որակյալ օդով» օրերը փետրվարի ընթացքում 21.5 տոկոսով ավելին են եղել: Ըստ Էներգետիկայի եւ մաքուր օդի ուսումնասիրության կենտրոնի տվյալների, փետրվարի 3-ից մարտի 1-ը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շնորհիվ CO2- ի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով: Չինաստանի մասնաբաժինը մոլորակի օդի աղտոտման «գործում» կազմում է CO2- ի գլոբալ արտանետումների 30% -ը: Արտադրության դադարեցման արդյունքում այս ընթացքում Չինաստանը չի արտանետել մոտ 200 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ: Նավթի եւ պողպատի արտադրության կրճատումը, ներքին թռիչքների 70% -ի կասեցումը եւս նպաստել են արտանետումների նվազմանը: Սակայն այս առումով ամենամեծ ներդրումն ունի Չինաստանում ածուխի օգտագործման ծավալների կտրուկ անկումը:

30 տարվա ընթացքում առաջին անգամ տեսանելի են դարձել Հիմալայաները

Հնդկաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված տնտեսական գործունեության սահմանափակումները շարունակվում են. արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ իջել է, եւ հյուսիսային շրջանների բնակիչները 30 տարվա մեջ առաջին անգամ 200 կմ հեռավորությունից տեսել են ձյունածածկ Հիմալայները:

Հնդկաստանի աղտոտումն այս պահին «անհավատալիորեն ցածր մակարդակի» վրա է. մոտավորապես 1.4 միլիարդ բնակչություն ունեցող այս երկրում մարտի 22-ից կիրառվում են սահմանափակումներ: Դադարեցված է երթեւեկությունը, արդյունաբերության մեծ մասը:

«Մենք մեր տանիքներից պարզ տեսնում ենք ձյունապատ լեռները: Եվ ոչ միայն դա. գիշերը աստղե՛րն են երեւում: Վերջին շրջանում նման բան չէի տեսել», - ասել է Սեյխեյալը, ով ավելի քան 30 տարի աշխատում է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

 

Մի լավ ու մի վատ լուր էլ կենդանիների աշխարհի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին:

Վագրի վարակվելը փորձագետների համար առեղծված է

Կենդանաբանները դժվարանում են բացատրել, թե ինչպես է Բրոնսի կենդանաբանական այգու իր առանձին վանդակում բնակվող մալայական վագրը վարակվել կորոնավիրուսով: Washington Post-ը սա առեղծված է որակել: 4-ամյա արու վագրի՝ Նադյայի չոր հազը գրավել էր խնամողների ուշադրությունը, հիմա այն աշխարհի ուշադրության առանցքում է, քանի որ նրա օրինակով սկսեց ուսումնասիրվել վայրի եւ ընտանի կենդանիներին մարդուց վարակի փոխանցումը:

Այս կենդանու բոլոր խնամողները թեստավորվել են, եւ որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նյու Յորքում փորձագետները խնդիրն ուսումնասիրել են վայրի բնության վրա մարդու հավանական ազդեցության տեսանկյունից, իսկ Կալիֆոռնիայի համալսարանի կողմից հրապարակված ուսումնասիրությունն ընդգծել է ավելի խորը խնդիր. շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հետեւանքով մահացու հիվանդությունն այստեղ դարձել է անխուսափելի:

Ինչպես նշվում է զեկույցում, որսորդությունը, բնությունից շարունակաբար տարածքներ վերցնելը, վայրի կենդանիների բնակավայրեր ներխուժելը հանգեցրել են մի դրության, երբ ոչ միայն մարդն է վարակվում կենդանիներից, այլեւ իր վարակներն է փոխանցում նրանց: Մի կողմից որսորդական մոլախաղերն են կոտորում կենդանիներին, մյուս կողմից վայրի բնակավայրերի ոչնչացումը քաղաքային եւ գյուղատնտեսական ծավալման համար նոր տարածքներ ձեռք բերելով՝ վայրի կաթնասուններին մարդկանցից հեռու ապրելու հնարավորություն չի թողնում:

«Մենք հատում ենք անտառները, գրավում արձակ դաշտերը, եւ ենթադրում, որ վայրի բնությունը պիտի հարմարվի»,-ասել է Դեյվիսի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, այս զեկույցի համահեղինակ Քրիստին Քրուդեր Ջոնսոնը:

Եվ մի փաստ էլ զեկույցից. սովորաբար վայրի բնության տեսակները կրճատվում են մարդու գործունեության պատճառով, բայց պարզվել է, որ կան տեսակներ, որ աճ են գրանցում: Ուսումնասիրված հազարավոր կենդանիներից զեկույցում նշվում է 58 տեսակ, որոնց պոպուլյացիան մեծացել է մարդկանց գործունեության արդյունքում. դրանց հիմնական մասը կրծողներ են՝ չղջիկների բազմաթիվ ենթատեսակներ:

Հավելենք, որ այս պահի տվյալներով՝ նոր կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց կենդանիներին, սակայն կենդանիներից մարդուն՝ ոչ. կենդանիները միայն կարող են լինել վարակի փոխանցող՝ իրենց չախտահանված բրդի կամ թաթերի միջոցով կրելով վիրուսի միկրոմասնիկները:

10 տարվա «անժառանգ» ընտանեկան կյանքից հետո հոնկոնգյան պանդաները զուգավորվել են

Հոնգ Կոնգի այգիներից մեկում 10 տարի պլատոնական սիրով անցկացված համատեղ կյանքից հետո, հսկա պանդաներ Յին Յինը եւ Լելեն, օրեր շարունակ նկատելով, որ այլեւս հետաքրքրասեր աչքեր իրենց չեն հետեւում, զուգավորվել են: Կենդանաբաններն ընդունել են, որ սխալվում էին՝ համարելով, որ արջերի «անտարբերություն»-ը կապված էր լիբիդոյի պակասի հետ:

Նրանք նշել են, որ հիմա իրականում արջերը վերագտել են սերունդ տալու բնազդը՝ այգու փակումից հետո մարդկանց մշտական ներկայության հետեւանքով կորսված բնական ներդաշնակությունը վերստին զգալու արդյունքում:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում այգին փակվել էր հունվարի վերջերին՝ 14-ամյա ամաչկոտ պանդաներին տալով խաղաղության եւ առանձնության հնարավորություն:

Տպել
3133 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ