211652_close_icon
views-count2735 դիտում article-date 20:32 31-08-2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Է. Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Շահագրգիռ մտքերի փոխանակում ծավալվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ

Նմանատիպ նյութեր