211652_close_icon
views-count1167 դիտում article-date 14:23 10-08-2021

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին  է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է  հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները  և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:

Նմանատիպ նյութեր