Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զորավանում անասնագոմի տանիք և մոտ 220 հակ անասնակեր է այրվել

Զորավանում անասնագոմի տանիք և մոտ 220 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացել, որ Զորավան գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի 1-ին փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։23-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մոտ 220 հակ անասնակեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]