1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր 
երկրում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսն է: Ակնկալվում է, որ այս աշխատատեղերի թիվը մինչեւ 2019 թ. ավարտը կավելանա եւս 21 հազարով: Ընդհանուր առմամբ, այս աճը Հայաստանին թույլ է տալիս ավելի ուժեղացնել եւ ընդլայնել ոլորտը՝ երկարաժամկետ ռազմավարության միջոցով:

Դրա համար էլ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է 10-ամյա՝ 2020-2030 թթ. զբոսաշրջության ռազմավարությունը: Նախագիծն այժմ քննարկման փուլում է: Իսկ ինչի՞ հիմամբ է մշակվել ռազմավարությունը, ավելի շատ տեսակա՞ն, թե՞ կիրառական փորձն է հաշվի առնվել: Էկոնոմիկայի նախարարության տեղեկության համաձայն, տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն արվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաեւ առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։

Նախ պետք էր հասկանալ, թե ինչու են զբոսաշրջիկները ժամանում Հայաստան, ինչ են անում մեր երկրում գտնվելու ընթացքում եւ ինչ խնդիրների են բախվում այդ ժամանակ: Այլ կերպ՝ որո՞նք են գլխավոր առաջին երեք ակտիվները: Առաջինը Հայաստանի պատմությունն է (Հայաստանը՝ որպես հնագույն երկիր): Երկրորդ ակտիվը բնական լանդշաֆտն է՝ հարմար արշավներին, արկածային արշավներին, հեծանվավազքին, դահուկավազքին: Երրորդը Հայաստանի ժողովուրդն է: Հայաստանը երկիր է, որտեղ զբոսաշրջիկներին հյուրընկալում են տներում, ծանոթացնում ազգային խոհանոցին: Մի խոսքով, այստեղ զբոսաշրջիկը կարողանում է տեսնել բաներ, որ չի տեսնի ոչ մի տեղ (այլ խնդիր է, թե ինչքանով ենք մենք դա կարողանում ի ցույց դնել, օգտագործել մեր ներուժը): 

Ընդհանրական առումով, ըստ զբոսաշրջության կոմիտեի, դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Իրանից: Այս հատվածը մեր զբոսաշրջության հենքն է, որում առանցքային է սփյուռքի զբոսաշրջությունը: Նոր հոսք կա Ֆրանսիայից, Գերմանիայից, Ծոցի համագործակցության խորհրդի երկրներից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]