211652_close_icon
views-count55281 դիտում article-date 09:59 17-02-2018

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. վարորդը փախուստի չի դիմել

Երեկ՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Սերոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 MF 712 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն և օգնել վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդաոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային ն քննչական վարչության ավագ քննիչ Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվաշի 2 մասի հատկանիշներով: Վարորդ Ա. Սերոբյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր