211652_close_icon
views-count24131 դիտում article-date 22:54 28-04-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ԳԱԶ-2410-ը ու Ford Mondeo-ն. կան վիրավորներ, ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները, տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Դանիել Ասլանյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 65 ՍՕ 092 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդգես Ռստակյանի Ford Mondeo մակնիշի 35 GG 572 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Վ. Ռստակյանի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ահարոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր