«Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնը կմեկնարկի ապրիլի 30-ին

«Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնը կմեկնարկի ապրիլի 30-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում, հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացմամբ: Փառատոնի հիմնական ծրագրից («Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա») բացի, կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։

Փառատոնին մասնակցում է 3 մարզային թատրոն` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում։ Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։ Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---