Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին

Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման 
ներուժի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։  Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային հարաբերություններին և կա զգալի ներուժ դրանք բարձր մակարդակի հասցնելու համար։ Նախարարը ներկայացրել է երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հարցերին, նշել ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ մուտք գործելու համար Հայաստանը որպես հարթակ դիտարկելու առավելությունները։

Դեսպան Մայա Դաղերը նշել է Հայաստանում ներդրումներ կատարելու լիբանանցի գործարարների հետաքրքրվածությունը, անդրադարձել տնտեսական առավելություններին, որոնք էլ խթան են հանդիսանում Հայաստանում գործարարության զբաղվելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների հետ հանդիպելու և հարցերին արագ և հասցեական արձագանքելու համար։ Նախարարը կարևորել է նաև երկու երկրների գործարարների փոխայցելությունները, որոնք կնպաստեն նոր գործարար կապերի ստեղծմանը։ Նշվել է զբոսաշրջության զարգացման մեծ ներուժի մասին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]