Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

51-ամյա Նիկոլ Քիդմանը զարմացրել Է իր առաջվա պես գեղեցիկ մարմնով

51-ամյա Նիկոլ Քիդմանը զարմացրել Է իր առաջվա պես գեղեցիկ մարմնով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուլեն Ռուժ»-ի, «Դոգվիլ»-ի, «Սառը լեռ»-ան աստղը վերստին հիշեցրել Է, թե որքան գեղեցիկ Է ինքը: Բայց առանձին լուսանկարներում նրան պարզապես դժվար Է ճանաչել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թոմ Քրուզի նախկին սիրեցյալը ցույց Է տվել, որ տարիքն ամենեւին չի փչացնում իր տեսքը՝ լուսանկարվելով Vanity Fair հանդեսի համար: Դերասանուհին զարդարել Է մայիսյան համարի շապիկը՝ լուսանկարում հայտնվելով բաց կրծքով, շրթունքներին կարմիր շրթներկով եւ կրքոտ հայացքով:

Նա հրատարակությանը շնորհակալություն Է հայտնել այն բանի համար, որ այն արդեն տասներորդ անգամ իրեն հնարավորություն Է ընձեռում փայլել իր շապիկի վրա:

Ամբողջ ֆոտոսեսիան նույնպես անցել Է նման բաց ոճով: Քիդմանը կեցվածք Է ընդունել նաեւ մերկ մարմնի վրա լայն բացված հուսարական համազգեստով: Ընդ որում՝ մազերի տղայական կարճ կտրվածքով. ինչը նրան անճանաչելի Է դարձրել. աստղն արտասովոր եւ երիտասարդ տեսք ուներ:

Լուսանկարների թվում հայտնվել են նաեւ սադրիչ պատկերներ, որտեղ Քիդմանը կեցվածք Է ընդունել միայն ներքնազգեստով եւ ցանցանման զուգագուլպայով: Դերասանուհին նկարահանման արդյունքները ներկայացրել Է «Ինստագրամ»-ում՝ հուրախություն չորս միլիոն երկրպագուների: Բազմաթիվ հաճոյախոսությունների թվում երկրպագուներն ավստրալա-ամերիկացի աստղի կերպարները համեմատել են Մայքլ Ջեքսոնի եւ Գրեյս Քելլիի ոճի հետ: Նաեւ նրանք նշել են նրա անփոփոխ նրբագեղությունը եւ հիանալի արտաքին տեսքը, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am