13:14:29 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոտակա օրերը կարող են որոշիչ լինել, միջնորդները կանեն հնարավորը՝ կրակի դադարեցման համար. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

    19:22 7 Հոկտեմբեր 2020

    Մոտակա օրերը կարող են որոշիչ լինել, միջնորդներն անելու են հնարավոր ամեն բան կրակի դադարեցման համար: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի Արցախից հեռարձակվող հատուկ թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով նախատեսված բանակցությունների մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:

     

    Կարեն Բեքարյանի խոսքով՝ այս բանակցությունների ձևաչափը դեռևս պարզ չէ:

    «ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ԱԳ նախարարների հանդիպման մասին դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չկա, ուստի պետք է հասկանալ Ժնևի բանակցությունները համանախագահների՞ բանակցություններ են, թե՞ դա իր մեջ ներառելու է հակամարտության կողմերին, և եթե այո, ապա ինչ ձևաչափով», - նշել է նա՝ ընդգծելով, որ բանակցություններում Թուրքիայի ցանկացած ներգրավվածություն պետք է բացառվի:

     

    Խոսելով կրակի դադարեցման ռեժիմի մասին՝ վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել մի կարևոր նրբության վրա:

    «Կարևոր է, որ վերադարձը կրակի դադարեցման ռեժիմին լինի վերադարձ 1994-95 թվականների պայմանավորվածություններին, որոնց տակ կա Արցախի, որպես երրորդ կողմի, ստորագրությունը», - նշել է նա:

    Ըստ Կարեն Բեքարյանի՝ եթե կան բանակցություններ, պետք է կրակը դադարի, սա սկբունքային հարց է: «Ոչ երբեք նրա համար, որ դա մեզ է պետք  կամ մեզ է պետք միայն: Ո՛չ: Սա բանակցային տրամաբանության ամենաէական էլեմենտն է, չեն կարող լինել քաղաքակիրթ բանակցություններ՝ զուգահեռաբար ունենալով պատերազմական իրավիճակ», - նշել է նա՝ հիշեցնելով, որ մի ձեռքով բանակցելը, իսկ մյուս ձեռքով կրակելն Ադրբեջանի մշտական կեցվածքն է:

    Բեքարյանի խոսքով՝ սպասվող բանակցությունները թեև որոշակի լավատեսություն են ներշնչում, սակայն չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, Ադրբեջանի հանդեպ չկա որևէ վստահություն:

    Մանրամասները տեսանյութում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս