Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկական կարմիր խաչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել փրկարար կամավորների թիվը

Հայկական կարմիր խաչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել 
փրկարար կամավորների թիվը

ԵՐԵՎԱն, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական կարմիր խաչն առաջին իսկ րոպեներից ներգրավված է եղել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներում: Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, ով դեպքի վայրում էր ծանոթանալու կամավորների աշխատանքին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ րոպեներից միացել են 90 հոգանոց անձնակազմով:

«Հայկական կարմիր խաչի ընկերությունը չէր կարող անմասն մնալ նման աղետին արձագանքելու գործընթացից: Լինելով մարդասիրական ոլորտում աջակցող կառույց՝ պարտավորվել ենք կատարել մեր օժանդակ դերը և լինել մեր ազգաբնակչության կողքին: Առաջին իսկ րոպեից միացել ենք արձագանքող թիմերին, միացել ենք 90 հոգանոց անձնակազմով ՝ փրկարար կամավորներ, առաջին բուժօգնություն ցուցաբերող կամավորներ: Դրանից բացի, հոգեբանների մեծ թիմ է աշխատում: Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ կարող ենք մեր անձնակազմը համալրել մոտ 102 փրկարար կամավորներով և աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Պայթյունից հետո Հայկական կարմիր խաչի կամավորներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել 120 տուժածի, 90 շահառու ստացել է հոգեբանական աջակցություն: Աշխատանքները շարունակվում են:

«Տուժածների հարազատները հոգեբանական ծանր վիճակում են գտնվում: Ինչպես գիտեք կան կորուստներ, ոմանք դեռ որոնվում են: Ընդհանուր դժվար ու բարդ գործընթաց է, բայց մեր թիմերը պատրասված են»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Կարմիր խաչի պատրաստված թիմերն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերում փրկարար ծառայությանը որոնողափրկարարական, քարաթափման աշխատանքներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]