Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորածների ճակատագրերը պարզելու անհրաժեշտությունը

Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորածների ճակատագրերը պարզելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Պաշտպանության նախարարաը նաև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։

Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է na7 անհայտ կորած անձանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---