1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է 
կատարել 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգային ավիափոխադրողը՝ Fly Arna-ն ազդարարեց իր գործունեության մեկնարկը. Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավը ժամանեց հունիսի 10-ին՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով։ Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է:

Սկզբնական շրջանում Fly Arna-ն թռիչքներ կիրականացնի 4 ուղղությամբ: «Երկու ուղղություն՝ դեպի Եգիպտոս՝ Հուրգադա և Շարմ էլ Շեյխ, նաև Քուվեյթ ու Բեյրութ: Չենք պլանավորում նույնիսկ մոտ ապագայում սահմանափակվել 4 ուղղությամբ, գալիք 3-4 շաբաթվա ընթացքում հայտարարություններ կլինեն նոր ուղղությունների մասով»,-ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը` լրագրողների հետ զրույցում:

Առաջին չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան հուլիսի 3-ին:

Փափազյանը վստահեցրեց՝ Fly Arna-ի համար առաջինը անվտանգությունն է: «Էյր Արաբիա»-ի մոդելը լոուքոսթեր է, և դա լինելու է Fly Arna-ի մոդելը: Կարելի է ակնկալել, որ նաև մատչելի են լինելու տոմսերը»,-ասաց Փափազյանը:

Ընկերության պլաններում է միջնաժամկետ ապագայում նաև դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելը: Փափազյանը հույս հայտնեց, որ ԵՄ սև ցուցակը Հայաստանի համար մոտ ապագայում կվերանայվի:

Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Մեծ ակնկալիքով ու սիրով սպասում ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս ավիաընկերությունն ավելի ընդլայնելու եկող շաբաթների և ամիսների ընթացքում: Սպասում են մի շարք ուղղությունների, որոնցով հայերը կկարողանան գնալ հանգստի, ինչպես նաև այլ անձանց բերել Հայաստան՝ այստեղ բացահայտելու երկիրը»:

Նա Հայաստանում շուկայում տեսնում է առողջ մրցակցություն: Fly Arna-ն այս պահին 63 աշխատակից ունի, որի 85 տոկոսը հայեր են: Փրայսն ասում է՝ գլխամասում ղեկավարող թիմը բոլորը հայեր են՝ բացի իրենից: «Միակ տիրույթը, որտեղ ներգրավված են նաեւ ոչ հայ մասնագետներ, օդաչուներն ու բորտուղեկցորդներն են, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդտեղ եւս գտնենք ավելի շատ որակավորված հայ մասնագետների»,-նշեց նա:

Fly Arna-ի Airbus A320 օդանավը 174 տեղանոց է: Ընկերությունն իր երկրորդ օդանավը նախատեսում է ունենալ, երբ մյուս ուղղությունները հաստատվեն: Հաջորդ երկու տարիների ընթացքում ակնկալվում են ունենալ 3-5 ինքնաթիռ:

Հաճախորդները կարող են ամրագրել իրենց տոմսերը՝ այցելելով Fly Arna-ի կայքը, կապ հաստատելով զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ կամ տուրիստական գործակալությունների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]