Հայտնի է դարձել դերասանի անունը, որը Սիլվեստր Ստալոնեի «Ռեմբո-5. Վերջին արյունը» ֆիլմում կմարմնավորի գլխավոր չարագործին, հաղորդում է Deadline-ը:
Նա իսպանացի դերասան Սերխիո Պերիս Մենչետան է, որը հայտի է «Ժամանակի նախարարություն» սերիալից և «Կյանքն ինքը» ֆիլմից:
Նոր ֆիլմում Ջոն Ռեմբոն կփրկի իր մտերիմ ընկերներից մեկի դստերը, որին առևանգել են և կդիմակայի մեքսիկական խոշոր թմրակարտելներից մեկի պարագլխին: