News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք. Աճը կազմել է մոտ 48 տոկոս:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում և Տավուշում` 3-ական, իսկ Շիրակի մարզում 1 դեպք: Գեղարքունիքի մարզում օձի խայթոցի դեպք չի արձանագրվել:

Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

Այս տարի օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 18-ին, 2016 թվականին` ապրիլի 13-ին:

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով: Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ