Հունգարիայում Օրբանի կառավարությունն առանց գումարի չէր արտահանձնի Սաֆարովին. Ֆրանկ Էնգել

05/10/2017 schedule11:58

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցազրույց է տվել Budapest Beacon-ին՝ անդրադառնալով հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի որոշմանը, ինչպես նաեւ «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հայտնի սկանդալային բացահայտումներին, հայտնում է asbarez.com-ը:

Էնգելը նշել է, որ այդ սկանդալի հետեւանքները կերեւան, երբ ԵԽԽՎ-ն ավարտի իր ներքին հետաքննությունը: «Սովորական պայմաններում ես կասեի՝ չեմ կարող հավատալ դրանց, սովորական պայմաններում… Բայց քանի որ ես գիտեի՝ Հունգարիայում 2010 թվականին ինչ տեսակի կառավարություն է եկել իշխանության, ես այդքան էլ զարմացած չէի: Եվ իմ առաջին միտքը, իհարկե, իմանալով Ադրբեջանին, այն էր, որ նրանց գնել են»,- ասել է Էնգելը՝ խոսելով Ռամիլ Սաֆարովի գործի մասին, գրում է tert.am-ը:

Նա նշել է, որ Սաֆարովի արտահանձնումը տեղի չէր ունենա մինչեւ «Ֆիդես» կուսակցության իշխանության գալը, քանի որ նա սարսափելի հանցագործություն էր գործել եւ դատապարտվել էր երկար ժամկետով ազատազրկման: Եվրախորհրդարանի անդամը շեշտել է, որ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին Վիկտոր Օրբանի իշխանության օրոք՝ այն բանից հետո, երբ նա վերադարձավ Ադրբեջան կատարած այցից:

«Ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա կապ չուներ փողերի հետ: Ոչ մի պատճառ չկար, թե ինչու պետք է Եվրոպայում քրիստոնեության պաշտպանը՝ Վիկտոր Օրբանը, հրաժարվեր աշխարհում առաջին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի հետ երկրի բարեկամությունից, եթե նա եւ նրա կառավարությունը դրա համար գումար ստացած չլինեին»,- ասել է Էնգելը հարցազրույցում:

Եվրախորհրդարանի անդամը խոսել է նաեւ ներկայում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների եւ Սաֆարովի սպանության պատճառների մասին: «Ղարաբաղի ժողովուրդը սաֆարովների նմաններից եւ նրանց հրամանատարներից եկող ամենօրյա վտանգի տակ է, եւ շտապ պաշտպանության կարիք ունի»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ շուրջ հինգ տարի առաջ՝ Հունգարիայում իր պատիժը կրող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը «հանձնվել է» Բաքվին 7 մլն դոլարի դիմաց: Այս մասին ասվում էր հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության կողմից կատարված բացահայտումներում:

Հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության «Ադրբեջանական լվացքատուն» գործի շրջանակում կատարված բացահայտումները լույս են սփռում շուրջ հինգ տարի առաջ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կայացած գործարքի վրա, որի արդյունքում Բաքվին էր արտահանձնվել Հունգարիայում իր պատիժը կրող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:

Հետաքննությունից, մասնավորապես, պարզ է դարձել, որ ճիշտ այդ գործարքի կայացման ժամանակահատվածում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին: Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հաշվեհամարը պատկանել է Velasco International ընկերությանը, իսկ փոխանցումն էլ կատարվել է Metastar Invest LLP ընկերության կողմից, որը գաղտնազերծված փաստաթղթերում ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն սխեմայում ներգրավված չորս ընկերություններից մեկն է:

Ավելին, բացահայտումները ցույց են տալիս, որ Velasco International ընկերությունն էլ լինելով օֆշորային ընկերություն, պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին:

Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Օրբանի եւ Ադրբեջանի փոխվարչապետի միջեւ սերտ կապերի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Սաֆարովի արտահանձնումից շատ չանցած 2012 թվականի հունիսին Բաքու կատարած այցի ընթացքում Օրբանին  դիմավորել է հենց Յաքուբ Էյուբովը:

Տպել
1696 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին