Բաժիններ՝

Թուրքիան ցանկանում է հրշեջ ուղղաթիռներ ու ինքնաթիռներ գնել Ռուսաստանից

Անտառային հրդեհների դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Թուրքիան կարող է Ռուսաստանից հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ գնել: Ռուսաստանյան այցից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Վերջինս հայտնել է, որ օգոտստոսի 27-ին Մոսկվայում բացված «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի ընթացքում ծանոթացել է ռուսական արտադրության հրշեջ ուղղաթիռների ու ինքնաթիռների տեխնիկական հնարավորություններին: Էրդողանը նշել է նաև, որ շուտով ռուսական օդային հրշեջ տեխնիկան ուսունմասիրելու ու հնարավոր բանակցություններ վարելու նպատակով Մոսկվա կմեկնի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային հարցերով նախարար Բեքիր Փաքդեմիրը:

Ավելի ուշ տարածված տեղեկատվությունից պարզ է դարձել, Փաքդեմիրի գլխավորած պատվիրակությունը, որում ներառված են լինելու նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյաներ, ուսումնասիրելու է ռուսական KOMAV KA-32 հրշեջ ուղղաթիռները:

Նշվում է, որ այդ ուղղաթիռները կարողանում են արդյունավետ աշխատել միաժամանակ քաղաքային, լեռնային ու անտառապատ տեղանքներում բռնկված հրդեհները մարելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս