Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ԱՄՆ դեսպանը զգուշացնում է՝ Հայաստանում ներդրումների համար դաշտը նպաստավոր չէ

Օրերս կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը, հայտարարել էր, որ Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի նաև երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը: Նա նաև կոչ  էր արել պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնն էլ նշել էր. «Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա։ «Ես պետք է ասեմ, որ դեսպանատանն ու Վաշինգտոնում մեր գնահատականների հիման վրա այս պահին նման համաձայնագիր ստորագրելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է դեսպանը:

Ինչո՞վ է  պայմանավորված դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումների տարբերությունը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շրջանակում զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կբացատրեք այս երկու՝ իրար հակասող հայտարարությունները: Ինչո՞ւ են դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումները տարբեր:

– Իրականում կապ կա պետքարտուղարության և դեսպանի միջև: Վերջին ամիսներին պետքարտուղարությունից բազմաթիվ այցելություններ են եղել, հատկապես տնտեսական հարցերով թե՛ վերլուծաբաններ, թե՛  նաև անկախ հետազոտողներ, ովքեր հանդիպել են Հայաստանում թե՛ պաշտոնական շրջանակների և թե՛ փորձագիտական շրջանակների հետ: Խնդիրն այն է, որ 2014 թվականի մայիսին ստորագրվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսում էր Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացում: Ինչպես պետքարտուղարությունը և նաև Թրամփի վարչակազմը ազդարարեց՝ հումանիտար օգնության փոխարեն գործընկերություն: Ընդ որում՝ եկեք ուշադրություն դարձնենք, որ համաձայնագիրը ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին: Սա ինչո՞ւ է կարևոր. որովհետև մի կողմից՝ ԱՄՆ-ը դրանով ցույց տվեց, որ ըստ էության Հայաստանը չի հանձնում Ռուսաստանին, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները իրենց շահագրգռությունը ցույց տվեցին, որ ուզում են Հայաստանի տնտեսական անկախությունն ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով: Եվ ակնհայտորեն այդ համաձայնագիրը ցույց է տալիս, որ անկախ նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այնուամենայնիվ, տնտեսական դաշտում համագործակցության հնարավորություններ թե՛ Երևանն է տեսնում, թե՛ Վաշինգտոնը: Բայց դրանից հետո տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրատնտեսային խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում դրվեց երկկողմ առևտրի և դրա զագացմանը խոչընդոտող գործոնների խնդիրը: Դա և՛ մաքսային ոլորտին էր վերաբերում, և՛ ընդհանուր շուկայի մրցակցությանը, հավասար պայմանների ստեղծմանը:  Հիշում եք 2016-ի սեպտեմբերին ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հարցազրույցը: Խնդիրն  այն է, որ որքան էլ չխոստովանենք, գնալով հայ-ամերիկյան հարաբերություններում դժգոհությունները շատանում էին, որովհետև մի  կողմից՝ Հայաստանի իշխանությունները պարտավորություններ էին ստանձնել, որ կապահովեն հավասար մրցակցություն ոչ միայն ռուսական, այլև բոլոր ընկերությունների համար, ինչը կհաղթահարի նաև կոռուպցիան: Բայց անցյալ տարեվերջից ակնհայտորեն ՀՀ կառավարությունը հրաժարվում էր պահանջները կատարել, իսկ նախորդ կառավարությունն ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի է վերածվել, նկատի ունեմ՝ կոռուպցիոն խորհուրդը, իսկ այս կառավարությունը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի բարձր մակարդակի հանձնարարություններ տվեց, դեսպանը պարբերաբար հանդիպում էր վարչապետի հետ, քննարկումներ էին անում, բայց դրանից հետո որևէ շոշափելի առաջընթաց նկատելի չէ: Եվ ակնհայտորեն դեսպանի հայտարարությունը, որ այս պահին անհրաժեշտություն չկա այս համաձայնագիրը ստորագրելու, պատճառը թաքնված է դրա մեջ: Ոչ թե պետքարտուղարությունը և դեսպանը հակասություններ ունեն, այլ այն, որ դեսպանը, որպես տեղում Վաշինգտոնի ներկայացուցիչ, ակնհայտորեն շատ քայլեր պետք է անի, որ այդ խնդիրները լուծվեն:

– Կարծում եք՝ կապ ունի՞  վերջերս դեսպանի՝ 8 միլիարդ ներդրում էներգետիկ ոլորտում անելու առաջարկի հետ, որը, ըստ էության, մնաց անարձագանք իշխանությունների կողմից:

– Սա այդ անարդարության շղթայի շարունակությունն է: Հայաստանի տնտեսությունը այդքան ոլորտներ չունի, որոնք կարող են ամերիկյան ներդրողներին հրապուրել: Այս կտրվածքով էներգետիկան թերևս կարող էր հետաքրքիր լինել, բայց Հայաստանը տարեվերջին ներկայացրեց աշխարհին իր էներգետիկ ռազմավարությունը և կոնկրետ վերականգնողական էներգետիկայի հետ կապված փետրվարին ներկայացրեց ամերիկյան կողմին ներդրումային հնարավորությունները: Եվ երբ մայիսին դեսպանը հայտարարեց, որ ըստ էության ամերիկյան կողմը պատրաստ է ամբողջ փաթեթով ներդրումներ անել, ակնհայտորեն Հայաստանի իշխանությունները այդ ներդրումները կատարելու համար պարտավոր էին կատարել իրենց պարտավորությունները, որոնք շատ վատ էին կատարել: Եվ անցած տարի մենք չենք ունեցել առևտրատնտեսային խորհրդի նիստ: Հիմա կարող են ասել, որ դրա պատճառներից մեկը եղել է ապրիլյան պատերազմը, հետո՝ Հայաստանի ներքին անկայունացումը, հետո՝ տարեվերջին  Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները: Մենք կարող ենք քաղաքական տարբեր իրադարձություններ կապել և ասել, թե որն է պատճառը, բայց  խնդիրն այն է, որ այն ցանցը, որը սպասվում էր 2014-ից հետո Հայ-ամերիկյան առևտրատնտեսային համաձայնագրի ստորագրմամբ, այդ թափը աստիճանաբար նվազեց, և նվազեց ոչ թե որովհետև Վաշինգտոնը կորցրեց հետաքրքրությունները, այլ պայմանավորվածությունները, որ պետք է կատարված լինեին, այս երեք տարիների ընթացքում առաջընթացը բավարար չի եղել: Ամերիկյան գործարարները պետք է վստահության երաշխիքներ ունենան, և վստահության երաշխիքները նրանց պարագայում չեն կարող լինել անձնական երաշխավորություններ: Դրանք, ինչպես դեսպանն է նշել, կոռուպցիայի դեմ պայքարն է, ազատ շուկայական լիարժեք հարաբերությունների հաստատումն է: Հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար չի ապահովվել, և այս ոլորտում շատ քիչ բան է արվել: Որքան էլ վերջին ամիսներին կառավարության հակակոռուպցիոն փաթեթը արժանացավ ԱՄՆ և ԵՄ դեսպանների դրվատանքին, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն, որ  ութ միլիարդը հոսի Հայաստան: Եվ քանի որ դա չի ապահովվել, այժմ դեսպանը խորհուրդ չի տալիս, քանի որ տեղում իրավիճակին ավելի լավ է ծանոթ և ծանոթ է առաջընթացի բոլոր նրբություններին: Եվ դեսպանի ասածի  մեջ մտահոգիչ բան եմ տեսնում. սա նշանակում է, որ եթե Երևանը անհապաղ քայլեր չձեռնարկի և ձեռնամուխ չլինի ստանձնած պարտավորությունները կատարելուն, բնականաբար, դեսպանի խորհուրդը շատ ավելի ազդեցիկ կարող է լինել պետքարտուղարության համար, և այն, ինչ Հայաստանն ակնկալում էր և ակնկալում է  նաև այսօր, չի իրականանա:

Ամերիկյան կողմը երկու ձայնով հասկացնում է, որ մի կողմից՝ տեղում իրավիճակը բավարար չէ, որովհետև ՀՀ-ն Հայ-ամերիկյան առևտրատնտեսային հարաբերությունների մասով իր պարտավորությունները լիարժեք չի կատարել, և կրկնում եմ՝ այս տարի նիստը դեռ չի եղել, օրակարգը դեռ ձևավորված չէ: Դեսպանը սրա մասին է զգուշացնում իր կառավարությանը, որ թվում է՝ ակնհայտ հակասություն կա, բայց ես, մանրուքներին ծանոթ լինելով, խորապես վստահ եմ, որ որքան էլ դրսից եկած փորձագետների աչքերով դաշտը նպաստավոր էր թվում, այնուամենայնիվ, դեսպանը զգուշացնում է, որ այդ դաշտը նպաստավոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում