Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

 ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ 
համանախագահների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ պատասխանելով հայ պատվիրակի հարցին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտութան արդար և տևական լուծմանը, և մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հնչել է հարցը:

Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am