Բաժիններ՝

Երկու լցանավ է գրոհի ենթարկվել Օմանի ծոցում. Press TV

Երկու լցանավ է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:

Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Որ երկրում են գրանցված նավերը, չի ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս