Հարցազրույց

01.11.2017 10:34


Հենրիխ Մխիթարյան. Դժվարություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. Դժվարություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ին տված հարցարզույցում խոսել է «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:

««Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելն ինձ համար երազ էր թվում: Չէի հավատում, որ դա իրականություն է: Իհարկե, անչափ ուրախացել էի, սակայն մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ: Երբ հանդես էի գալիս «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին, թե ինչպես կարող եմ հասնել «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն ես պատրաստ էի դժվարություններին: Դրանք ինձ ավելի ուժեղ են դարձնում»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը: Անգլիական ակումբը վերջինիս տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարել է 42 մլն եվրո:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը