1643 դիտում
13:44 16-05-2019
Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառելու առաջարկը:
«Նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելել հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալն ու ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապը: Դատապարտյալը պետք է յուրաքանչյուրից օգտվելիս մանրամասն հիմնավորի դրանք»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Փաթեթով նախատեսվում է նաև ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը, այլ նաև, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
4497 դիտում
11:33 08-07-2018
Վաշինգտոնն առայժմ մտադիր չէ մեղմել Փհենյանի դեմ կիրառվող սահմանափակումները. ԱՄՆ պետքարտուղար
Այս բաժնից
1003 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
400 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը