Իսայան․ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Հարությունյանի հրաժարականի պահանջին

Իսայան․ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Հարությունյանի հրաժարականի պահանջին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԲՀԿ-ն միանալու է ԼՀԿ-ին և կողմ է քվեարկելու Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Նա հավելել է, որ խորհրդարանական գործիքակազմը սպառելու դեպքում կուսակցությունը դուրս կգա փողոցային պայքարի, գրում է Panorama.am-ը։

«Երբ ընդամենը հարցապնդման ընթացքում մեր բոլոր գործընկերները փաստերով ներկայացնում են ԿԳՄՍ նախարարի թերացումները, նախարարը հունից դուրս է գալիս, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մի ամբողջ մարզի բնակիչների հասցեին, և ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները լսեցին, և իրենց պատկերացումը կազմեցին։ Երբ մենք կսպառենք խորհրդարանական գործիքակազմը, դուրս կգանք փողոցային պայքարի։ Մենք ամեն օր քաղաքական թիվ մեկ ամբիոնը շարունակելու ենք օգտագործել՝ ներկայացնելու առկա խնդիրները»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ասել էր․ «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---