IQOS-ի դիմումն իր օգտատերերին. ինչ է փոխվել

14/02/2020 schedule18:05

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի IQOS ընկերներ,

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարար պրն․ Թորոսյանը հայտարարեց, որ տաքացվող ծխախոտային արտադրատեսակները նույնն են, ինչ սիգարետը, նախաձեռնեց հետադիմական մի օրենքի ընդունում, որը դեմ է գլոբալ բոլոր միտումներին ու հավասարեցնում է ավելի լավ այլընտրանքը սիգարետին:

Ի հեճուկս այլընտրանքային արտադրանք օգտագործող բազմաթիվ օգտատերերի կամքին, չնայած 3500 հոգու կողմից ստորագրված միջնորդությանը, հաշվի չառնելով հարյուրավոր անհատական ուղերձներ՝ նոր օրենքը հսկայական խոչընդոտներ է առաջացնում նորարարությունների, սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի հասանելիության ու դրա մասին տեղեկատվություն ստանալու համար:

Սա նշանակում է, որ Հայաստանը այլևս չի ունենա նույն խոստումնալից զարգացումները, ինչպես Ճապոնիան, որտեղ ավելի լավ այլընտրանքի մեկնարկից հետո սիգարետի վաճառքը տարեկան նվազում է 9.5%-ով՝ նախկին 1․8%-ի փոխարեն՝ առանց օրենսդրության էական փոփոխությունների։ Հայաստանն այլևս չի ունենա առաջադեմ նույն մոտեցումը, որ ունեն, օրինակ, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, որտեղ, չնայած սիգարետի խիստ կանոնակարգմանը, նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը դիտարկվում են՝ որպես սիգարետից հրաժարվելուն օգնող օրինական միջոց չափահաս ծխողների համար։

Օրենքը որոշակի հետևանքներ կունենա IQOS օգտատերերի համար՝ այս տարվանից սկսած։ Մասնավորապես․

- Դուք այլևս չեք կարողանա օգտագործել IQOS սարքը հանրային վայրերում,

- Դուք այլևս չեք կարողանա նոր սերնդի IQOS սարքի համար զեղչ ստանալ կամ մասնակցել հին սարքի հաշվին նոր սերնդի սարք ստանալու ծրագրին,

- Ձեզ շատ ավելի դժվար կլինի ստանալ տեղեկատվություն պակաս վնասակար այլընտրանքի և դրա վերաբերյալ գիտական փաստերի մասին,

Մենք մտահոգված ենք, որ այս հնարավորությունները կվերանան՝ անտեսելով այլընտրանքային արտադրատեսակների ռիսկայնության աստիճանն այն դեպքում, երբ սիգարետը նիկոտինի սպառման ամենավնասակար տարբերակն է: Փոխարենը կան այլընտրանքային արտադրատեսակներ, որոնք բացառում են ծխախոտի այրումը: Ամբողջ աշխարհում այս այլընտրանքային արտադրատեսակները արդեն իսկ օգնել են միլիոնավոր ծխողների ամբողջությամբ հրաժարվել սիգարետից: IQOS-ի վաճառքը ԱՄՆ-ում թույլատրվել է հեղինակավոր Սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից (US FDA), քանի որ, ինչպես գործակալությունն է նշել, դա համահունչ է հանրային առողջության պահպանման իրենց առաքելությանը։ ԵՄ-ն ընդունում է, որ այս նորարարական արտադրանքներն ունեն առանձին կարգավորման կարիք, ինչն առնվազն նշանակում է, որ դրանք նույնը չեն, ինչ սիգարետը։

Մենք հավատում ենք, որ սխալ է մեզ ստիպել նորարարական ապրանքը պահել փակ պահարանում։ Մենք հավատում ենք, որ այն ծխողները, ովքեր հակառակ դեպքում շարունակելու էին սիգարետ ծխել, պետք է տեղեկացված լինեն սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի մասին, նրանց պետք է բացատրել սարքերն օգտագործելու կարգը, նրանք խորհրդի կարիք ունեն այս ապրանքներն օգտագործելը սկսելուց հետո։

Արգելքները չեն օգնում հանրային առողջապահությանը, տնտեսությանը և տեխնոլոգիական առաջընթացին։ Արգելքները պարզապես խոչընդոտում են հայ ժողովրդի հնարամտությանն ու ստեղծագործականությանը։ Արգելքները սխալ ուղերձ են հղում համաշխարհային տեխնոլոգիական հանրությանը: Ո՞վ է հաղթում այս իրավիճակում՝ ոչ ոք։

Փոխարենը կա ավելի լավ ուղի․ ծխողներին իրավունք տալ, որ ընտրեն՝ ինչպես հրաժարվել սիգարետից։ Նրանց համար հասանելի դարձնել օբյեկտիվ, գիտականորեն հիմնավորված և թափանցիկ տեղեկատվությունը։ Նրանց օգնել, որ անցում կատարեն ավելի լավ այլընտրանքի։

Մենք՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը», ընտրում ենք ավելի լավ ուղին։ Ու մենք վստահ քայլով շարժվելու ենք դեպի առանց ծուխ ապագա ստեղծելու մեր տեսլականը։

#տարբերությունԿԱ

Տպել
1623 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին