Բաժիններ՝

Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում ու վաճառում են գյուղացուն. Հրաչ Բերբերյան

«Ջրատարով ջուրն ինքնահոս գնում է, բայց հաշվում են էլեկտրաէներգիայով, նոր վաճառում են գյուղացուն:  Այս խաբկանքն այսօրվանից սկսվել է հենց Արարատի մարզում: Այսինքն, սելավատարը, որ ինքնահոս գալիս է, հոսանքն էլ ավելացնում, նոր վաճառում են գյուղացուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

«Էլ չեմ ասում նորմատիվների մասին: Թե ո՞վ է մշակել՝ մեկ հեկտարի համար ինչքա՞ն ջուր է պետք, այդ հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: Բազմիցս դիմել ենք վարչապետին՝ այդ նորմատիվները ճշտելու համար: Ամեն մի բույսի ոռոգում իր նորմատիվն ունի, բայց սրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Դա դեռ հերիք չէ՝ ոռոգման համակարգը տարան-գցեցին Էներգետիկայի նախարարության ենթակայության տակ, որ վերահսկել չլինի՞: Այս խայտառակությունը ե՞րբ պետք է վերջանա»,- հարցրեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս