▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի կրակոցների հետքերով. «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանը բերման ենթարկվեց

 


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն այսօր՝ օգոստոսի 18-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող 35-ամյա Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:

Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրական հետախուզության եւ ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել եւ հայտարարվել հետախուզում:

Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:

Այսօր պատասխանատվություն կրելու հերթը Արտյոմ Ղազարյանինն է:

Հիշեցնենք, որ Արտյոմ Ղազարյանը քրեական աշխարհում «օրենքով գող» համարվող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին