Զախարովա․ Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր

Զախարովա․ Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիային, ասել է, որ հարկավոր է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր։

Նա նաև ասել է, որ ՌԴ-ն ինտենսիվ ջանքեր է գորածդրում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կարգավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկիրը շարունակում է ինտնեսիվ ջանքերն՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային հայ-ադրբեջանական սահմանին և շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ գծով ևս համապատասխան քայլեր են ձեռնարկվում։

Զախարովան նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ արտատարածաշրջանային խաղացողները փորձում են «անկայունություն ներմուծել Հարավային Կովկաս կամ Ուկրաինայում առկա անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի մեկ այլ մաս»։

«Միտում ենք տեսնում, երբ մեզ փորձում են խանգարել պայմանավորվածությունների իրականացման գործում։ Մենք նախկինի պես ելնում ենք նրանից, որ կայունության գրավականը Հարավային Կովկասում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարումն է։ Այս պայմաններում կարևորում ենք աշխատանքի ակտիվացումը բոլոր ուղղություններով, այդ թվում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ»,-ասել է Զախարովան։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը զորքերի հետքաշումն է սկզբնական դիրքեր, և որ ՀԱՊԿ-ն մշակում է մշտական խորհրդի որոշման նախագիծ, որը կարդարացնի Հայաստանի սպասելիքները, գրում է Sputnik Արմենիան։

«Ռուսաստանը հստակ իր դիրքորոշումն արտահայտում է՝ հարցի լուծման միակ ճանապարհը դիվանագիտական է, այն եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնք կան։ Ես կարծում եմ, որ սա շատ հստակ դիրքորոշման արտահայտում է, իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր պրակտիկ քայլերը, որ անում է Ռուսաստանը, ապա չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,-ասել է դեսպանը։ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---