News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Իրանին ձախողում է սպասվում իր վարչակազմի քաղաքականության լույսի ներքո, այդ թվում՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը:

«Երբ ես եկա այստեղ, խոսքը նրա մասին է, թե երբ նրանք (Իրան) վերահսկողություն կսահմանեն Մերձավոր Արեւելքի նկատմամբ»,- հայտարարել է Թրամփը Bloomberg News-ին տված հարցազրույցում: «Այժմ խոսքն այն մասին է, թե ինչպես նրանք կենդանի կմնան: Սա մեկուկես տարվա ընթացքում մեծ տարբերություն է »:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս էր եկել Իրանի միջուկային համաձայնագրից այս տարվա մայիս ամսին: Թրամփն Իսլամական Հանրապետությանը մեղադրել էր Մերձավոր Արեւելքում անվտանգությանը սպառնալիքի համար: Վաշինգտոնը վերսկսել է Իրանի դեմ պատժամիջոցները. Իրանի նավթային ոլորտին ուղղված պատժամիջոցների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ