Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հասանովը խոստովանեց Ադրբեջանի անզորությունը. Արցախը ինքնուրույն է լուծել խնդիրը՝ չեզոքացնելով Բաքվի «ռազմական դիվանագիտությունը»

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր առաջ ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում բողոքել է, թե հայկական կողմը հատուկ սարքավորումներ է տեղադրել առաջնագծի ողջ երկայնքով, որի պատճառով ադրբեջանական կողմը, ըստ էության, զրկվել է ռազմական սադրանքների, հրադադարի խախտումների, դիվերսիոն հարձակումների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունից՝ ինչպես անում էին նախկինում՝ մինչև 2016-2017 թթ.: Ընդ որում, Հասանովը բողոքել է ոչ միայն Հայաստանից, այլև Միացյալ Նահանգներից՝ հայտարարելով, թե «հայերը» «ռազմական նշանակության» այդ սարքավորումները «գնել են շնորհիվ իրենց հովանավորների Միացյալ Նահանգներում»:

«Ես, ի դեպ, ասել եմ դրա մասին Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին: Ճիշտ է, ոչ ոք ինձ չպատասխանեց՝ ինչպես են նրանք կարողացել դա անել… Նրանք տեղադրել են դիտարկման համակարգերը, իսկ իրենք հետ են քաշվել, որ մենք չկարողանանք հասնել նրանց հրաձգային զենքով: Բայց մենք ունենք ազդեցության այլ մեթոդներ», – ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոստովանությունը

Անշուշտ, առաջին անգամը չէ, երբ անդրադառնում ենք Զաքիր Հասանովի այս կամ այն հայտարարությանը, ու ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առաջին հերթին պիտի հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք հակառակորդ պետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, որը հաճախ է դիմում կեղծիքների, փաստերի խեղաթյուրման, ապատեղեկատվության տարբեր հնարքների՝ ռազմաքաղաքական ինչ-ինչ օգուտներ ստանալու կամ հայկական կողմին հատկապես տեղեկատվական դաշտում վնասելու նպատակով: Այս հանգամանքը այնպայման պետք է նկատի ունենալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս վերջին հայտարարությունը բավական ուշագրավ է, քանի որ առերևույթ այն շատ նման է յուրօրինակ խոստովանության առ այն, որ հայկական կողմը, շնորհիվ առաջնագծում տեղադրված տեսադիտարկման սարքերի, ըստ էության զրկել է ադրբեջանական կողմին իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտության» քաղաքականությունը նախկին արդյունավետությամբ կիրառելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորությունից: Եվ եթե ուշադիր լինենք CBC TV-ի հարցազրույցի նշված հատվածին՝ այն «ցավը» կամ ափսոսանքը, որ վերջին 2 տարիներին իրավիճակը առաջնագծում ավելի խաղաղ է, նկատվում է թե՛ հաղորդավարի հարցի մեջ և թե՛ Հասանովի խոսքում: Կարելի է ասել, որ սա մի ընդհանուր ադրբեջանական ընկալում է, որն այս դեպքում շատ բանի մասին է խոսում:

Հասանովը հաստատեց՝ Ադրբեջանը ագրեսոր է

Այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել նաև մեր փորձագետները, մասնավորապես՝ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որի խոսքերով՝ Հասանովի վերոնշյալ «բողոքը» անհեթեթության գագաթնակետն է, քանի որ տեսադիտարկման համակարգերը ռազմական կամ ոչ ռազմական նշանակության չեն լինում: Իսկ ավելի լայն իմաստով Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հաստատեց մեզ հայտնի այն իրողությունը, որ Ադրբեջանը ագրեսոր է և կրակելը նրա քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, սակայն այժմ ստացվում է, որ տեսադիտարկման սարքերը լրջորեն խոչընդոտում են այդ քաղաքականության իրականացմանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ասածը անհեթեթություն է: Տեսադիտարկման համակարգը չի կարող լինել ռազմական կամ ոչ ռազմական նշանակության: Տեսադիտարկման համակարգը զենք չէ, առավել ևս մահաբեր զենք չէ: Իսկ եթե Զաքիր Հասանովը ի նկատի ունի էմբարգոն, որից բողոքում էր մեկ այլ հարցազրույցում՝ ասելով, թե ինչո՞ւ են Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները էմբարգո սահմանել նաև Ադրբեջանի նկատմամբ, ապա էմբարգոն սահմանված է մահաբեր սպառազինության, զենքերի վաճառքի նկատմամբ, ոչ թե երկակի նշանակության այդպիսի արտադրանքների, առավել ևս՝ տեսադիտարկման համակարգերի, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում մենք էլ կարող ենք ցանկացած տեղից այդ համակարգերը և տեսախցիկները պատվիրել ու ստանալ: Ըստ այդմ՝ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն իրավունք ունեն պատվիրելու և ստանալու նման սարքավորումներ ցանկացած երկրից», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ խնդիրը ավելի խորքային է:

Տարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ հաստատեց այն ակնհայտ իրողությունը, որ կայունությունն ու խաղաղությունը չի բխում ադրբեջանական կողմի շահերից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հաստատում է և այս անգամ արդեն հայտարարության մակարդակով փաստացի ընդունում, որ իրենց պետք է հրադադարը խախտել, իրենց պետք է կրակել, և տեսադիտարկման համակարգերի ներդրումը թույլ չի տալիս իրականացնելու իրենց այդ քաղաքականությունը, որը, ըստ էության, Արցախյան հիմնախնդրի հարցում իրենց ռազմավարության հիմնական մասն է կազմում: Նկատի ունեմ անընդհատ կրակելն ու հրադադարի ռեժիմը խախտելը»:

Իսկ ի՞նչ մեխանիզմներ ունենք մենք այս պահին հրադադարը վերահսկելու համար: «Մեխանիզմներից մեկը», – ասում է փորձագետը, – «որը երկար տարիներ գործում է, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի գրասենյակի մոնիթորինգային խումբն է, որն այս պահին տարածաշրջանում չէ. ինչպես գիտենք՝ Կասպրշիկի թիմը մարտ ամսից կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է մշտադիտարկումները: Իսկ անգամ երբ նրանք այստեղ են և մի քանի մշտադիտարկող տարվա մեջ մի քանի անգամ գալիս է սահմանին երկու կողմից նայելու, Ադրբեջանն էլ իր կողմից անգամ առաջնագիծ չի հանում, բոլորն էլ նախապես տեղյակ են լինում, որ այս օրը այսինչ ժամին մարդիկ գալու են այս կամ այն դիրքից նայելու: Եվ եթե կողմերից որևէ մեկը այդ ընթացքում խախտի հրադադարը՝ առնվազն հիմար է: Այսինքն՝ Ադրբեջանը ակնհայտ ագրեսոր է և խախտումները նախաձեռնողը ինքն է, բայց միևնույն ժամանակ իրենք խուսափում են, որ դա ինչպես կա՝ այդպես էլ երևա: Դրա համար փորձում են անընդհատ մանևրել: Բայց, օրինակ, Զաքիր Հասանովի այս հայտարարությունը, ըստ էության, պարզ կերպով ի ցույց է դնում, որ իրենք փորձում են խախտել, սակայն այս տեսադիտարկման համակարգերը, որոնք Արցախը ինքն է տեղադրել՝ չսպասելով Մինսկի խմբի մեխանիզմների ներդրմանը, որոնց Ադրբեջանն էր դեմ, իրոք խանգարում է իրենց և չի թողնում դիվերսիոն լայնածավալ գործողություններ, ներթափանցման փորձեր իրականացնել:

Իհարկե, վերջին տարիներին այս համակարգը գնալով կատարելագործվում է, բայց աշխատանքները սկսվել են 2016 թ. ապրիլից հետո, և դիվերսիոն ներթափանցման վերջին խոշոր փորձը եղել է 2017 թ. փետրվարին: Վստահ եմ՝ նկարներով կհիշեք ադրբեջանցի զինվորականների թափված դիակները այն գծի շուրջ, որն իրենք փռել էին, որ ականազերծեին ու անցնեին: Եվ դրանից հետո, ըստ էության, իրենք հասկացան ու վերջին տարիներին ամեն օր տեսնում են, որ այդ համակարգը ավելի է խտացվում ու կատարելագործվում, և իրենք չեն կարող ազատ դիվերսիոն գործողություն իրականացնել, քանի որ այսօր ամբողջ սահմանին կան տեղադրված տեսախցիկներ, և այդ տեսախցիկների դիտակետը, որտեղից նայում ու հետևում են տեղաշարժերին, բավական հետ է առաջին գծից: Այլ խոսքերով՝ տեսնում են, ֆիքսում են, ենթադրենք, գումարտակի հենակետում ու տեղեկությունը անմիջապես փոխանցում են խրամատներում կանգնած զինծառայողներին: Նրանք էլ են այնտեղ տեսնում:

Եվ բացի այդ, համակարգն էլ կենտրոնացված է, այսինքն՝ շտաբում էլ են, կարծեմ, այդ ամենը միանգամից արձանագրում: Ու այս դեպքում երբ իրենք դիմում են դիվերսիայի՝ ստացվում է, որ բացի այն, որ իրենք ռիսկի են դիմում ձախողվելու և բավական մեծ թվով կորուստներ տալու, մենք նաև ունենում ենք փաստական ապացույց, որը կարելի է տանել ու բանակցությունների ընթացքում դնել համանախագահների առաջ՝ ցույց տալով, թե ով է խախտել հրադադարը»:

Ի՞նչ կապ կա ԱՄՆ-ի և «Ռոյս-Էնգել» առաջարկների հետ

Զաքիր Հասանովի հայտարարության մյուս կարևոր բաղադրիչը կապված է տեսադիտարկման սարքերի ծագման հարցի հետ: Հասանովն ասում է, թե հայկական կողմը դրանք ձեռք է բերել Միացյալ Նահանգներից: Բայց արդյո՞ք դա այդպես է կամ որքանո՞վ է դա կարևոր:

Այն, որ ՀՀ և Արցախի իշխանությունները, հատկապես 2016 թ. Քառօրյա պատերազմից հետո, հետևողական քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի հետ շփման գծի պաշտպանությունը ուժեղացնելու և մշտադիտարկման ու վերահսկման ժամանակակից մեխանիզմներ տեղադրելու և այդպիսով հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, հայտնի էր վաղուց: Ընդհանրապես շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման անհրաժեշտության հետ կապված խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Փորձագետների մի մասն ասում է, որ այդ քննարկումները սկսվել են դեռևս 2011 թվականին Սոչիում: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը ասում էր, թե այդպիսի մեխանիզմների տեղադրման անհրաժեշտության մասին նշված է Զինադադարի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարին ստորագրված համաձայնագրի մեջ:

Ինչ էլ որ լինի՝ մի բան հաստատ է, որ այս հարցը ղարաբաղյան բանակցությունների օրակարգում առաջնահերթություն դարձավ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո և ամրագրվեց դրանից մեկ ամիս անց՝ 2016 թ. մայիսի 16-ին, Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններում: Ըստ այս համաձայնությունների՝ նախատեսվում էր մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դիտորդական թիմի կարողությունների ընդլայնման միջոցով նվազեցնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման և պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ հայտնաբերելով խախտող կողմին և բարձրացնելով նրա պատասխանատվության հարցը:

Այս խնդրին չափազանց մեծ կարևորություն էին տալիս հատկապես հայկական կողմերը՝ Երևանը և Ստեփանակերտը, որոնց համար գերառաջնահերթությունը եղել և մնում է անվտանգությունը և ադրբեջանական ագրեսիայի բացառումը:

Բայց Ադրբեջանի ղեկավարությունը շատ շուտով հրաժարվեց իր տված համաձայնությունից, և դրանից մոտ մեկուկես տարի անց Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ էության, դուրս մղվեցին ղարաբաղյան բանակցությունների օրակարգից: Ինչպես փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց վերևում՝ Մինսկի խմբի կամ ԵԱՀԿ-ի ձևաչափով այդ մեխանիզմները չհաջողվեց տեղադրել: Եվ եթե հիմա խոսք է գնում շփման գծում մշտադիտարկման կամ վերահսկողության ժամանակակից տեխնոլոգիաների առկայության մասին՝ նշանակում է, որ հայկական կողմը ինքնուրույն կամ միջնորդ կողմերից մեկի օգնությամբ է լուծել այս խնդիրը: Եվ այս իմաստով էլ ավելի ուշագրավ է այն, որ նշվում է Միացյալ Նահանգների անունը:

Ինչպես տեսանք մեր զրուցակցի մեկնաբանությունից՝ Արցախի պաշտպանական գծի մոդեռնիզացման և ամրապնդման աշխատանքները վաղուց են սկսվել: Ս. թ. մայիսին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ «առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք»: Բայց թե ո՞ր երկրից կամ որտեղի՞ց են դրանք ձեռք բերվել և ի՞նչ ճանապարհով՝ բնականաբար, ՊՆ-ն չի նշում ու պարտավոր էլ չէ դա անել: «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ ասում է, թե հստակ տեղեկություններ չունի այդ հարցի վերաբերյալ, ու նաև ավելացնում է, թե մեծ հաշվով՝ դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ Հայաստանը կարող է ազատորեն ձեռք բերել նման սարքավորումներ ցանկացած երկրից:

Բայց եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ տեսադիտարկման սարքերը Միացյալ Նահանգներն է տրամադրել Հայաստանին՝ դա այս թեմայի հետ կապված մեկ այլ՝ չափազանց ուշագրավ ենթաշերտ է բացում, որը կարող է կապված լինել նույն Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կազմակերպված Վիեննայի գագաթաժողովի, «Ռոյս-Էնգել» հայտնի առաջարկների և առհասարակ Մինսկի խմբի պրոցեսում Վաշինգտոնի քաղաքականության ու գործադրած ջանքերի հետ: Այս հարցին, սակայն, մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա վերլուծություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում