Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը

Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի 
հիշողության մեջ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում անցկացվող «Più libri più liberi» գրքերի ազգային տոնավաճառի շրջանակներում դեկտեմբերի 7-ին կայացել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս, դոցենտ Ալդո Ֆերարիի «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իտալիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ելույթներով հանդես են եկել իտալահայ գրող, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը, «Il messaggero» օրաթերթի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։

Իր ելույթում դեսպան Բաղդասարյանը նշել է, որ այսպիսի աշխատությունների շնորհիվ է, որ պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է հանգեցնել պատմության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունների դատապարտմանը և ապագայում դրանք կանխարգելելուն ուղղված միջոցառումների նախաձեռնմանը, ինչպես դա եղավ ընթացիկ տարվա գարնանը, երբ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]