Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Սեպտեմբերին կբացվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն է, ուշադրության կենտրոնում՝ շրջանավարտներն են: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում կազմակերպված հանդիսավոր երեկոյին շրջանավարտները ստացան իրենց ավարտական դիպլոմները: Շենքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ համալսարանական հիվանդանոցը Հայաստանի ամենահին բժշկական հաստատությունն է: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բուժում ստացող զինծառայողներ Սարգիս Ստեփանյանը, Գոռ Դարմանյանը և այլք:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ սա կարևոր իրադարձություն է շրջանավարտների համար, որովհետև նրանք տալիս են Հիպոկրատի երդումը:

«Այսօր մենք անցկացնում ենք համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված երդման արարողությանը: Ես շրջանավարտներին խորհուրդ կտամ լինել նախաձեռնող ու պատասխանատու, խիզախ՝ իրենց մոտեցումներում, բայց խոհեմ: Աշխատանքը կատարելագործելու համար ունենան մեծ ցանկություն և անսահման սիրեն իրենց գործը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Այս տարի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարնն ավարտում է 968 շրջանավարտ, որոնց թվում կան աշխարհի 10 երկրներից 246 ներկայացուցիչներ և 52 գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ:

Շնորհավորական խոսքից հետո շրջանավարտները հանդիսավորությամբ երդվեցին: Հիպոկրատի երդվյալները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել ի նպաստ իրենց հիվանդների ապաքինման և կյանքի որակի բարելավման: Այս տարի նրանք այդ երդումը տվեցին մի շենքի բանկում, որը բժշկական կրթության, պատմության ակունքներում է:

Խորհրդանշական է նաև այն, որ հենց այդ շենքում բացվելու է Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ իրենք այն կոչում են վիրավոր զինվորի տուն:

«Ես ուրախ եմ, որ մեր ուսանողները, ուժ ստանալով, ուժ են տալիս մեր հերսոներին: Կերպարները տեսնելով՝ հասկանում են, որ նյութապաշտությունը չէ, որ նրանց համար շարժիչ ուժ կարող է հանդիսանալ: Կենտրոնը բացվելու է սեպտեմբերին, հագեցված է լինելու լավագույն սարքավորումներով: Այսօր արդեն հիվանդանոցում կան հնարավորություններ վերականագնողական բուժում ստանալու, մեր տղաներից շատերը կարողացել են կտրվել սայլակներից: Հավատացեք, նրանց կողմից մեկ աստիճան բարձրանալը մեզ համար անսահման ուրախություն է»,-ասաց Արմեն Մուրադյանը:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացավ ապիլյան պատերազմից հետո: Այդ ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում գանգուղեղի և ողնաշարի վնասվածքով զինվորներն էին: Այդ օրերին շատերը խոսում էին արտասահմանում նրանց բուժումը կազմակերպելու մասին: Պարզ դարձավ, որ դրսում վերականգնողական կենտրոնում մեկ օր բուժում ստանալն արժեր մինչև 3 հազար եվրո:

«Իսկ վերականգնողական բուժումն ամիսների հարց չէ, այլ տարիների: Հետևաբար արտասահմանում բուժում կազմակերպելը բավական թանկ հաճույք է, այդ պատճառով ապրիլյան պատերազմից հետո կամավորական սկզբունքով զինվորական հոսպիտալ գնացին մասնագետներ: Նրանք աշխատեցին վիրավոր զինվորների հետ, այնպիսի արդյունքներ գրանցեցին, որոնք շատերի համար զարմանալի էին: Ծրագիր կազմեցինք, ներկայացրեցինք այն ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Որոշվեց ստեղծել այս կենտրոնը և դրսևորել վերականգնողական ոլորտում մեր ունեցած մասնագիտական ներուժը»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Նրա խոսքով, այս կենտրոնով չեն սահմանափակվելու: Արդեն Գեղարքունիքի մարզպետարանի հետ կա պայմանավորվածություն, այնտեղ ևս պետք է բացվի մասնաճյուղ: Ամբողջ հանրապետությունում կլինեն նման մասնաճյուղեր:

Այս կենտրոնը նաև տղաների զբաղվածության հարցն է լուծելու, իրականացվելու են ուսումնական ծրագրեր, նրանք ունենալու են սպորտով զբաղվելու հնարավորություն: Շենքի հարևանությամբ գործելու է սրճարան, որը գործարկելու են հենց կենտրոնում բուժվող տղաները: Հայաստանում ներկայում հաշվառվում է մոտ 9 հազար զինհաշմանդամ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով այս գաղափարը, նշեց, որ իրենք միանգամից միացել են դրա իրագործմանը:

«Ողջունելի է այն, որ այս գաղափարը, ծրագիրը չմնաց միայն Պաշտպանության նախարարությանն ու բժշկական համալսարանինը: Շատ արագ այս նախաձեռնությանը միացավ հասարակությունը և այսօր մենք ունենք այս կենտրոնը: Սա մեկ օրինակն է նրա, թե ինչպես մենք բոլորս միասին պետք է լուծենք այն խնդիրները, որոնք թելադրվել են մեզ մեր անկախության առաջին օրվանից: Հասկանալի պատճառներով ուզում եմ խոսքս ուղղել մեր կուրսանտներին, ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտողներին: Նրանք Հիպոկրատի երդումից բացի տալու են նաև Հայոց բանակի սպայի երդում: Իրենց ծառայությունը տարբերվում է: Նրանք ավելի մեծ պարտականություն ունեն, նրանք լինելու են բժշկական օգնության կարիք ունեցող զինվորի կողքին, նրանց աշխատանքից է կախված, թե որքան արագ կապաքինվեն զինվորները և կվերադառնան ծառայության»,-ասաց նախարարը:

Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու երեք հարկից, 1-ին հարկում տեղակայված է լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: Երկրորդ հարկում լինելու են մասնագետների սենյակները, ուսումնական սենյակները և կինեզիսի սրահը: 3-րդ հարկում նախատեսված են հիվանդասենյակները՝ 37 անձի համար: Վերականգնողական բուժման կենտրոնը թույլ կտա ունենալ ավելի քիչ զինհաշմանդամ: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց Վերականգնողական կենտրոնով և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Երեկոյի ընթացքում նվագակցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախումբը, ցուցադրվեց բժշկական բուհի աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում