Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծառայությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը

Ծառայությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա տասն ամիսներին նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել մատուցված բոլոր ծառայությունների ծավալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Ծառայությունների ընդհանուր ծավալը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1 տրիլիոն  182 միլիարդ 167.6 միլիոն դրամ, աճը 2016-ի տասն ամիսների համեմատ 13.9 տոկոս է:

Ամենամեծ աճն ապահովվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ 21.2 տոկոս, ֆինանսական և ապահովագրական գործունեության արդյունքում մատուցված ծառայությունների աճը 20.6 տոկոս է, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում աճը 19.3 տոկոս է: Երկնիշ աճ է գրանցվել նաև առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման(16.9), ինչպես նաև տրանսպորտի ոլորտներում(14.5):

Ամենափոքր աճն ապահովվել է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ պայմանավորված և կրթության ոլորտներում մատուցված ծառայությունների մասով՝ համապատասխանաբար՝ 0.2 և 2 տոկոս:

Ծառայությունների ընդհանուր կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտինն է՝ 21 տոկոս, մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտի մասնաբաժինը 19.8 տոկոս է, տեղեկատվության ու կապի ոլորտինը՝ 16 տոկոս, տրանսպորտինը՝ 13.5 տոկոս, կացության և հանրային կազմակերպման ոլորտի մասնաբաժինը 7.8 տոկոս է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]