Հայ-չինական դպրոցը բացվեց. հոգաբարձուների խորհուրդը որոշել է ընդունելության կարգը

Երեւանում այսօր բացվեց Հայ-չինական բարեկամության դպրոցը: Կրթական հաստատությունը կառուցելու որոշումն ընդունվել էր տարիներ առաջ՝ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված միջպետական համաձայնագրի շրջանակում:

Հուլիսի վերջին հայտարարված ընդունելությունից հետո պարզ դարձավ, որ դպրոցը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Դիմողների թիվը կրկնակի ավելի էր, քան տեղերի քանակը: Իսկ դրան արդեն հետեւեց խնդիրը, թե ինչ սկզբունքով պետք է ընտություն կատարել: Նախ հայտարարվեց, որ վիճակահանություն կկազամակերպվի, ինչը, սակայն, ծնողների շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Այսօր արդեն մեկ այլ որոշում է ընդունվել: Դպրոցի հանդիսավոր բացման արարողությունից հետո նախատեսված էր հոգաբարձուների խորհրդի նիստ: Դրա ավարտից հետո դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանից տեղեկացանք, որ խորհրդի որոշմամբ՝ դիմորդների միջեւ ընտրություն կկատարվի՝ հաշվի առնելով ատեստատի միջին միավորը: Այսինքն՝ Հայ-չինական դպրոցում սովորելու հնարավորություն կստանան գրեթե 700 երեխաներից առավելագույն միավոր ունեցող 330-ը: Իսկ որպեսզի մնացածներն իրենց մերժված չզգան, նրանց համար կիրականացվի պահեստային դպրոցի ծրագիր, կարող են կազմակերպվել չինարենի դասընթացներ, բայց արդեն վճարովի: Տնօրենը նշեց, որ դա կլինի հնարավորինս մատչելի՝ ամսական 10-12 հազար դրամ: Իսկ հետո արդեն, եթե ատեստատի միավորի առավելությամբ ընդունված որեւէ աշակերտ չինարենից ապահովի անբավարար արդյունք եւ դուրս մնա դպրոցից, նրա փոխարեն կընդունվի պահեստային դպրոցի երեխա:

Հիշեցնենք, որ Հայ-չինական դպրոցը նախատեսված է 405 աշակերտի համար: Շենքը կառուցվել է ապամոնտաժված N103 դպրոցի տեղում: Եվ այդ հաստատատության բարձրդասարանցի 70 աշակերտները, որոնք այս ընթացքում սովորել են մեկ այլ դպրոցում, իրավահաջորդության սկզբունքով վերադառնալու հնարավորություն են ստացել: Նոր ընդունելություն իրականացվել է միայն 5-9-րդ դասարաններում: Եվս 5 աշակերտով կարող է համալրվել 10-րդ դասարանը, քանի որ N103 դպրոցի այդ դասարանում սովորող աշակերտների թիվը 11-ն է, իսկ չինական դպրոցում դասարաններում կարող է լինել 15, առավելագույնը 16 սովորող:

ով ուզում է, թող երախտապարտ լինի

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդամենը հաշված օրեր են մնացել, բայց փաստորեն մինչեւ այսօր Հայ-չինական բարեկամության դպրոց դիմած երեխաները չգիտեն՝ ընդունվե՞լ են, թե՞ չէ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Հունիսին, երբ մենք դեսպանի հետ հանդիպեցինք, ըստ էության շատ մեծ էր վտանգը, որ դպրոցը չի բացվի հայտնի հանգամանքների պատճառով: Բայց ամեն օր, ամեն ժամ չինական դեսպանատան հետ աշխատելով, մեզ համար նպատակ դրեցինք, որ դպրոցը պետք է բացվի: Դրա համար ընդունելությունը ձգձգվեց»:

Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաեւ այն կարծիք-դիտարկումներին, թե Հայ-չինական բարեկամության դպրոցն այսօր իրականություն է նախորդ իշխանությունների ջանքերի շնորհիվ ու ինչու նրանց ներկայացուցիչները, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանը, չեն հրավիրվել բացման արարությանը: «Դպրոցի կառուցման աշխատանքները նախորդ իշխանությունների ժամանակ են սկսվել, բայց ես չգիտեմ՝ ինչի համար պետք է երախտապարտ լինել: Ով ուզում է, թող գնա, երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին: Մի բան կա, որը նախկինում նկատվել է եւ ես շատ կուզենամ, որ մեր իշխանության օրոք չնկատվի. սա մեր պարտականությունն է՝ խրախուսել նման հաստատությունների բացումը, եւ եթե պաշտոնյաները ցանկանում են դա որպես սխրանք ներկայացնել, ես կարծում եմ դա վատ պրակտիկա է: Սա սխրանք չէ, սա մեր ամենօրյա գործն է: Մեր առաքելությունը եւ աշխատանքն է նպաստել կրթական ոլորտի զարգացմանը: Ու սա նման քայլերից մեկն է»,- փաստեց նախարարը:

Չինական կողմի ֆինանասկան աջակցությամբ կառուցված Հայ-չինական բարեկամության դպրոցում իրականացվելու են Հայաստանի պետական հանրակրթական ծրագրեր, ուսուցման լեզուն կլինի հայերենը եւ կկազմակերպվի չինարենի խորացված ուսուցում՝ շաբաթական երեք դասաժամ: Վարժարանի մոդելով գործող այս հաստատությունում, որը կունենա 5-12-րդ դասարաններ, դասարանների ընդահնուր քանակը կլինի 27-ը: Չինարենեի ուսուցիչները հրավիրվել են Չինաստանից: Այդ առարկայի 450 դասագրքերը վարժարանին տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:

Հայ-չինական այս կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14 000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի (ուսումնական, հանրակացարանային եւ մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը 8 000 քմ է: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաեւ Չինաստանի թանգարան: 

Տպել
9396 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)