Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում

GPartners իրավաբանական ընկերությունն այսօր հրապարակել է «Իրավական դիրքորոշում արտակարգ դրություն հայտարարելու ՀՀ նախագահի լիազորությունների վերաբերյալ» փաստաթուղթը:

Այն, ըստ էության, պատասխան է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին, որը հրապարակվել էր դեռեւս 2010 թվականի մայիսին:

Gpartners-ի կազմած փաստաթուղթը բաղկացած է 5 մասից.

1. Փաստական հանգամանքները մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը

2. Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը

3. Կիրառված միջոցառումները եւ ներգրավված ուժերը

4. Պետության անվտանգությունը

5. Եզրակացություն

1. ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

1.1 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները եւ նույն թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ զուգորդված զանգվածային անկարգություններով: Արդյունքում, մեղադրանք է առաջադրվել 152 անձի, իսկ դատարան է ուղարկվել 93 քրեական գործ: Զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 10 անձ, որից 8-ը՝ քաղաքացիական անձինք, 2-ը՝ ոստիկանության զինծառայող եւ սպա: Մարմնական վնասվածքներ են ստացել 221 քաղաքացիական անձ եւ ոստիկանության զինծառայող: Այրվել է 92 տրասպորտային միջոց եւ վնասվել եւ թալանվել է 12 օբյեկտ.

1.2 2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-736 որոշումով ուժի մեջ է թողել 2008 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 24-Ա որոշումը:

2. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

2.1 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական հիմքը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի Սահմանադրության փոփոխություններ) 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որի հիման վրա 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունվել է թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը (Հրամանագիր): Համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի Նախագահը պարտավոր էր գործել Սահմանադրությանը համապատասխան, որը ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

2.2 Սահմանադրությունը 55-րդ հոդվածի 14-րդ կետում հստակ սահմանում է, որ եթե առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ապա Հանրապետության Նախագահը, կատարելով իր սահմանադրական պարտականությունները, ունի բացառիկ իրավունք հայտարարելու արտակարգ դրություն եւ իրականացնելու իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այսինքն` Սահմանադրությունը Նախագահին տալիս է առկա դրության` սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում իրավական արձանագրման իրավունք:

2.3 Սահմանադրությունը 117-րդ հոդվածի 6-րդ կետում (Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պարունակում կարեւոր նորմ.
մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2.4 «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» միջազգային իրավական փաստաթղթերում եւ դատական պրակ նշանակում է վտանգ, որն ուղղված է հասարակական եւ պետական կյանքի հիմքերին, ընդգրկելով` պետության ինքնիշխանությունը, ամբողջականությունը եւ իհարկե մարդու իրավունքների պաշտպանությունը:

2.5 2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` 60 պատգամավորների նախաձեռնությամբ, որի նպատակն էր գնահատական տալ նախորդ օրը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պետք է նշել, որ Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց հայտարարությանը, որով անհրաժեշտ եւ իրավաչափ ճանաչեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագիրը:

2.6 Կարեւոր է նշել նաեւ, որ արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը եւ իրավական ռեժիմի վերաբերյալ պահանջները սահմանված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայով: Նշված համատեքստում պետք է նշել, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային եւ թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2.7 Միեւնույն ժամանակ կարեւոր է հստակ տարանջատել Հանրապետության Նախագահի ռազմական դրություն եւ արտակարգ դրություն հայտարարելու սահմանադրական լիազորությունները: Չնայած որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ռազմական դրությունը դիտարկվում է որպես արտակարգ դրության ձեւերից մեկը, Սահմանադրություն 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվում է Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Այսինք` վերընշված սահմանադրական նորմը կիրառելի չէ փաստական հանգամանքներին:

Թուրինում մեկնարկել է «Յուվենտուսի»՝ մեջքին Ռոնալդուի ազգանունով մարզաշապիկների պաշտոնական վաճառքը։ Ըստ Yahoo Sports Italia–ի տվյալների՝ հենց առաջին օրը ակումբը 520 հազար հավաքածու է վաճառել, որից գոյացած հասույթը 55 միլիոն եվրո է կազմել։

33-ամյա պորտուգալացու տեղափոխումը «Յուվենտուսի» վրա 105 միլիոն եվրո է նստել։ Սակայն սխալ է կարծելը, թե մարզաշապիկների վաճառքը կարող է ծածկել այդ ծախսը։ Որպես օրենք, մարզաշապիկների վաճառքից գոյացած միջոցների մեծ մասը գնում է հենց համազգեստն արտադրող ընկերությանը։ Ակումբները սովորաբար ընդամենը որոշակի տոկոս են ստանում այդ գումարից։

3. ԿԻՐԱՌՎԱԾ ՄԻԶՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՒԺԵՐԸ

3.1 Համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետի, Նախագահն իրավասու էր սահմանել արտակարգ դրության ռեժիմն ապահովող միջոցառումներ` այն հայտարարելու հետ միաժամանակ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա էր դրվել Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության վրա՝ նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

3.2 Արտակարգ դրություն հայտարարելիս Նախագահի լիազորությունները Սահմանադրության շրջանակներում հստակ են: Կարեւոր է ընդգծել, որ իրավիճակից թելադրվող միջոցառումները ամբողջությամբ համապատասխանել են միջազգային իրավական փաստաթղթերին, մասնավորապես.

1. արտակարգ դրության ամբողջ ընթացքում կիրառված սահմանափակումները եղել են բացառապես իրավաչափ;

2. սահմանափակման ոչ ենթակա իրավունքները մնացել են անձեռնմխելի;

3. Սահմանադրությամբ սահմանված պահանջի համաձայն քննարկումներ են իրականացվել Ազգային ժողովի եւ Հանրապետության վարչապետի հետ;

4. կիրառված սահմանափակումները բավարարել են հետեւյալ չափանիշներին՝ նախատեսված էին օրենքով, հետապնդել են իրավաչափ նպատակ, անհրաժեշտ էին ժողովրդավարական հասարակության մեջ;

5. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հասանելի է դարձվել հասարակությանը;

6. ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան միջազգային կազմակերպություններին իրավիճակի մասին տեղյակ պահելու համար;

7. ապահովվել է արդյունավետ դատաքննության իրավունքի իրացումը;

8. օրինաչափ էր ոչ միայն արտակարգ դրության հայտարարումը, այլեւ դրա ընթացքում կիրառված միջոցառումները:

3.3 Ի լրումն բերված փաստերի անհրաժեշտ է հավելել, որ արտակարգ դրության պայմաններում կիրառված միջոցառումները իրենց բովանդակությամբ ամբողջովին համահունչ են 2012 թվականի մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցառումներին եւ ներգրավված ուժերին, որտեղ հաշվի են առնվել երկրի ընդունված միջազգային իրավական պարտավորությունները:

3.4 Վերլուծելով 2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, պետք արձանագրել, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է, որը կայացվել է օրենսդրությամբ նախատեսված մարմնի կողմից` սահմանադրական պարտականությունների կատարումը Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով: 2008 թվականի փետրվարի 24-ի դրությամբ գործող «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

3.5 Այստեղ պետք է արձանագրել նաեւ, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

4.1 Կարեւոր է նշել, որ Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքների» գլխում` Հոդված 8.2-ում, ամրագրված է նորմ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Վերընշված հոդվածը պարունակում է կարեւոր հիմնադրույթ` զինված ուժերի սահմանադրական գործառույթները (առաքելությունը):

4.2 Այսինքն, զինված ուժերի սահմանադրական գործառույթն է անվտանգության ապահովումը: 2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (Անվտանգության ռազմավարություն), որը պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է: Համաձայն Անվտանգության ռազմավարության 2-րդ մասի անկախության ոլորտում ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են`

• սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովումը,

• ժողովրդավարական համակարգի զարգացումը եւ պաշտպանությունը,

• մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովումը:

4.3 Սահմանադրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում Հանրապետության Նախագահը, որը համակարգում է բոլոր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

4.4 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործել է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի հոդված 4-ի երկրորդ պարբերության զ) կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին եւ տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ: Պետք է նշել, որ նույն օրենքի հոդված 10-ը ամրագրում է, որ զինված ուժերի ղեկավարումն իրականացնում են Հանրապետության Նախագահը եւ Կառավարությունը` իրենք լիազորությունների շրջանակներում: Այսինք, Նախագահը ուներ օրենսդրական լիազորություններ որոշումներ կայացնելու զինված ուժերի ղեկավարման կամ օգտագործման վերաբերյալ:

4.5 Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 15-րդ հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում, մասնավորապես, որ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ ցանկացած պետություն կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Lawless v. Ireland (գործ թիվ 332/57) գործում սահմանել է, որ արտակարգ իրավիճակ նշանակում է ճգնաժամ, որը բացասական ազդեցություն ունի ամբողջ բնակչության վրա եւ հանդիսանում է վտանգ հասարակության համար: Ավելին, 1967 թվականին Դատարանը իր հայտնի «Հունական գործ» վճռում սահմանել է, որ արտակարգ վիճակ նշանակում է կոնֆլիտ կամ վտանգ, որը ազդում է հանրային անվտանգությանը, առողջությանը եւ կարգին:

4.6 2004 թվականի ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարի հաշվետվությունը անվտանգության վերաբերյալ, ամրագրում է, որ ներքին կոնֆլիկտները նույնպես դասվում են անվտանգության իրավական եզրույթի մեջ: Ավելին՝ միջազգային սովորութային իրավունքը ընդլայնել է անվտանգության եզրույթը ներառելով ոչ միայն ազգային անվտանգությունը այլեւ մարդու անվտանգությունը՝ (human security):

5. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

• 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարեկու վերաբերյալ համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրության (Հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ` իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

• 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:

• Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ զինված ուժեր ներգրավվելու եւ բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային եւ ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարեւոր է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում