24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թագավոր, մեր թագավոր, խելքի ծով, խղճի ծով մեր թա-գա-վոր

Մոսկվայից livenews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մյունխենյան հանդիպման ժամանակ վերջինս Հայաստանի իր պաշտոնակցին շատ հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասվել է նաև, որ եթե Հայաստանը համապատասխան հետևություններ չանի, ապա իրենք դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն։

Ըստ մամուլի հրապարակումների՝  իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մարտիմեկյան երթը լինի հզոր եւ տպավորիչ, քանի որ դրանով Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քաղաքական հարց է լուծելու՝ Ռուսաստանին ցույց տալու, որ Քոչարյանին կալանավորելը ոչ թե իր անձնական վրեժխնդրության հետեւանքն է, այլ ինչպես ինքն է ասում՝ «մարտի 1-ը ոչ թե իմ խնդիրն է, այլ հասարակության»:

Ըստ այդմ՝ կալանավորելով Քոչարյանին՝ ինքը կատարում է ժողովրդի ցանկությունը:  Եւ որպեսզի չկրկնվի նոյեմբերին տեղի ունեցած համաերեւանյան երթի խայտառակ պատկերը, իշխանությունը մոբիլիզացնելու է ողջ ներուժը, տեղական իշխանությունները «մասովկա» են ապահովելու։

Իշխանության գալուց 11 ամիս անց հեղափոխական Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել ամբոխավարությունից՝ ժողովրդին հրավիրում է միտինգի: Ո՞ւմ դեմ է Փաշինյանը միտինգ անում, եթե իշխանությունը 100 տոկոսով կենտրոնացած է նրա ձեռքում: Վարչապետը փորձում է լիցքավորվել ամբոխի սուլոց-հիշոցներով:

Գուցե պատրանքներով՝ աղճատված իրականություն նկարելով եւ հարայ-հրոցների աղմուկի մեջ հաջողվի շրջանցել իրականությունը: Իրականություն, որտեղ տնտեսական հեղափոխության անգամ նախադրյալները չեն զգացվում, ներդրումները ուշանում են, աղքատությունը չի նահանջում, սրան գումարած Փաշինյանը, բռնաբարելով արդարադատությունը, քաղաքական հաշվեհարդար է տեսնում անցանկալի գործիչների նկատմամբ՝ սպառնալով «ասֆալտին փռել» ու «պատերին տալ» նրանց, ովքեր կհամարձակվեն դեմ լինել իրեն:

Կանխատեսելի է, թե ինչ ուղերձով է հանդես գալու հպարտ քաղաքացիների սրտի վարչապետը. կհայտարարվի, թե մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից տասը տարի անց հաջողվեց Հայաստանում իշխանությունը վերադարձնել ժողովրդին, Հայաստանի գարունը վերադարձված է ժողովրդին եւ հիմա ամեն ինչ անելու են, որ ժողովրդին գնդակահարած նախկին իշխանավորները պատասխան տան։ Որ իրենց խնդիրը Հայաստանում արդարությունը վերականգնելն է, որից հետո տնտեսական հեղափոխությունն իներցիայով իրականություն կդառնա։ 

Ինչպես իներցիայով կհնչի օրվա լեյտմոտիվը՝ թագավոր, թագավոր, մեր թագավոր, խելքի ծով, խղճի ծով մեր թագավոր, քեզ գովենք գիշերուզօր, քեզ գովենք տարին բոլոր … թա-գա-վոր: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ