Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Ֆրայբուրգ քաղաքում հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Ֆրայբուրգ քաղաքում հայ նկարիչների 
ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքի «Մորատ» արվեստի և արվեստագիտության ինստիտուտում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 24-ին բացվեց հայ նկարիչ Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով առաջին լայնածավալ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության, «Մորատ» ինստիտուտի, Շվեյցարիայի Բազել քաղաքի «Մերիան» հիմնադրամի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, մասնավորապես, նշեց, որ այս ցուցահանդեսը, ինչպես ցանկացած մշակութային միջոցառում, լինեն դրանք համերգներ, թե ցուցահանդեսներ, պետությունների և ժողովուրդների միջև մշակութային հարաբերությունների զարգացման համար լավագույն կամուրջներն են: Դեսպանը գոհունակությամբ ընդգծեց, որ Արման Վահանյանն իր ստեղծագործություններով ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը գերմանացի հանդիսատեսին:

Ելույթներով հանդես եկան նաև «Մորատ» ինստիտուտի տնօրենը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Բ. Քյոնեկեն, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը դեռ 2016թ. կազմակերպել էր Երևան-Ֆրայբուրգ-Բազել քաղաքների միջև արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում հայ արվեստագետները վեց ամիս ժամկետով ապրում և ստեղծագործում են Ֆրայբուրգ և Բազել քաղաքներում՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները գերմանացի և շվեյցարացի հանդիսատեսին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]