211652_close_icon
views-count4948 դիտում article-date 20:05 04-08-2017

Տրասնպորտի նախարարը շնորհավորել է երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին շաբաթը նշվում է երկաթուղայինների օրը: Հայ երկաթուղայինների համար, սակայն, այդ օրը կրկնակի տոնական էր, քանի որ այս տարին հոբելյանական է միաժամանակ մի քանի կարևոր իրադարձությունների համար: Լրանում է ռազմավարական նշանակություն ունեցող Ջաջուռի երկաթուղային թունելի հորատման 120-ամյակը, Ալեքսանդրապոլ-Էրիվան առաջին շոգեքարշի ժամանման 115-ամյակը և երկաթուղու ամբողջական էլեկտրաֆիկացման 50-ամյակը: Այդ առթիվ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան, պատվոգրերով պարգևատրել ՀԿԵ-ի այն աշխատակիցներին, ովքեր զգալի ավանդ են ներդրել տրանսպորտային համակարգի կայացման գործում: Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մեծագույն հաջողություններ: «Երկաթուղին շատ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության տեսանկյունից: Վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետագա քայլերը ևս ուղղված կլինեն փոխադրումների որակի բարձրացմանն ու ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ևս շնորհավորեց երկաթուղու աշխատակիցներին ու բարեխղճորեն կատարած աշխատանքի համար հուշամեդալներ հանձնեց նրանց: «Այս տարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվելու է 5.4 միլիոն դոլարի ներդրում: Նոր նախագծեր ենք պլանավորում առավել հարմարավետ ուղևորափոխադրում կազմակերպելու համար, ծրագրեր ենք իրագործում երկաթուղով բեռնափոխադրումներն ակտիվացնելու ուղղությամբ»: Երկաթուղայիններին շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Այլ մանրամասներ՝ տեսանյութում... [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր